Դեռևս ունենք իրավիճակը փրկելու հնարավորություն. Տիգրան Աբրահամյան

Արցախի ամբողջական բլոկադայի հետ կապված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Սաթիկ Սեյրանյանի հերթական հրատապ եթերի հյուրը 168.am-ում Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

  • Թուրքիայի և Ադրբեջանի համար չկա Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց. կա հայկական հարց, և կա Հարավային Կովկասում հայի գոյության խնդիր:
  • Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել Հայաստանի՝ նշանակություն ունեցող կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն սահմանել:
  • Ադրբեջանի բոլոր գործողությունների տակ կա հաշվարկ, գործողությունների ժամկետ:
  • Հայաստանում, որպես այդպիսին, չկա իշխանություն, կամ կա իշխանություն, որի ներկայությունը բարենպաստ դաշտ է ապահովում Թուրքիայի և Ադրբեջանի գործելու համար:
  • Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ հետագայում Հայաստանում ցանկացած իշխանության պարագայում էլ Հայաստանն ուղղակի պայքարելու հնարավորություն չունենա:
  • Ինձ համար զարմանքը դիրքերում ամենածանր պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներն են:
  • Ադրբեջանը երբեք իրեն նման լկտիություն թույլ չէր տա, եթե իմանար՝ Հայաստանում կա պատշաճ անվտանգային համակարգ, որն ունակ է պատշաճ ձևով արձագանքել:
  • Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Արցախում, ճանապարհ է դեպի Հայաստան. հաջորդ մեծ հարվածը լինելու է Հայաստանի վրա: Արցախն այս վիրավոր վիճակում էլ շարունակում է վահան լինել Հայաստանի համար:
  • Փաստացի Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները շտապում են, որովհետև Հայաստանում մի օր կարող է այլ իշխանություն լինել:
  • Ադրբեջանը շատ լավ խաղարկում է Ռուսաստանի զբաղվածությունն ու ռեսուրսային առումով մաշվածությունը:
  • Արցախն այսօր խնդիր ունի՝ ձևակերպելու, թե ինքն ինչ է ուզում, և արդեն հանձնարարություններ դնել մեր ու Սփյուռքի վրա:
  • Անգամ այսպիսի իշխանության պարագայում մենք կարող ենք ինքնակազմակերպվել ու սատարել Արցախին:
  • Ադրբեջանի կազմում հայկական Արցախ չի կարող գոյություն ունենալ:
  • Հայաստանն ու Ադրբեջանը մտել են բոքսի ռինգ, որտեղ Ադրբեջանը ոչ միայն քացով է խփում, այլև դանակը հանել ու մտցրել է մեր սիրտը: Այս պարագայում մեր իշխանություններն ասում են՝ եթե վատ բան ասենք, բանակցային գործընթացին կվնասենք, մինչդեռ Ադրբեջանը վաղուց տապալել է բանակցային պրոցեսը:
  • Պետությունը դրված է 24-ժամյա ռեժիմի վրա, ոչ մեկը չգիտի՝ 10 օր հետո ինչ է անելու:
  • Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախի հանքարդյունաբերական ընկերությունների շարժը կանգնեցնելու համար:
  • Հայաստանի նախկին իշխանությունները երբեք չեն կարևորել նշել, որ Արցախին տրվող բյուջետային հատկացման չափն են մեծացնում:
  • Պատկերացրեք իրավիճակ՝ ռուսները դուրս գան… Ո՞րն է այլընտրանքը:
  • Մնացել է միջազգային գործընկերության համակարգը. հիմա ուզում են դա քանդել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս