«Պատերազմը դու կանխեցի՞ր, այ ողորմելի, թե՞ եվրոպացիները». Պարույր Հայրիկյան

«Երբ կոչ էին անում ճակատներին գրել՝ «դուխով», այդպիսի բան կարող էր անել միայն սրիկան, միայն տականքը: Հիմա մեծ մասը հասկանում է, որ գործ ունենք ծրագրավորված, կամ, որ ավելի վտանգավոր է՝ համակարգված…  Որովհետև եթե ծրագրավորված է, կարող ես համարել մարդկային դրսևորում, ուրեմն՝ սատանայական բան է: Եկեղեցու դեմ պայքարը մի պահ նույնիսկ հասավ լկտի մակարդակի, որովհետև եկեղեցին հայկական ազգային միակ մշտատև հաստատությունն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Այս իշխանությունների անսկզբունքային, անարժանապատիվ կեցվածքի պայմաններում չարժե լուրջ վերաբերվել նրանց որևէ դիրքորոշման: Այսօր կարող է ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, վաղը կարող է ասել՝ Արցախից ընտրված չեմ և անելու ոչինչ չունեի, մյուս օրը կարող է, չնայած՝ Արցախից ընտրված չէ՝ Արցախի վերաբերյալ որոշում ընդունել և 100 հազարից ավելի արցախցիների դարձնել պատանդ, և որպես արդարացում՝ ասել՝ տեսեք, Պուտինն էլ է միացել»,- նշեց նա:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ ԵՄ դիտորդների ժամանումից հետո հարաբերական հանդարտություն է դրսևորվել տարածաշրջանում. «Միջազգային հանրության ներկայությունը կասեցրեց Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա՝ Հայաստանի նկատմամբ սկսած դավադիր գործողությունները: Մեր ստրկամիտներն ասում են՝ Ռուսաստանը չլինի՝ կորած ենք: Փորձում են բուծել այն օրինակը, որ հանուն խաղաղության, հանուն լավ ապրելու՝ պետք է ամեն ինչ մոռանալ, ի՞նչ պայքար»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մոտեցմանը, թե՝ եթե Ադրբեջանի այս կամ այն պահանջը չկատարի, պատերազմ կլինի, նա հետևյալն ասաց. «Պատերազմը դու կանխեցի՞ր, այ ողորմելի, թե՞ եվրոպացիները քեզ պարտադրեցին ուղարկել դիտորդներ, որովհետև այդ սպանությունները կատարելիս Ադրբեջանն ասում էր՝ սադրանք է եղել, նաև մենք էինք դա ասում: Այդ սադրանքները նվազագույնի հասցնելու պատրվակով եվրոպացիները եկան: Երբ Թրամփն ասաց՝ սկանդինավյան խաղաղապահներ բերենք, ո՞վ ասաց՝ ոչ, ռուսները կօգնեն:

Ո՞ւր են այդ ռուսական զորքերը, ինչպե՞ս կատարեցին իրենց պարտականությունները: Նիկոլ Փաշինյանը մեր շունը չէ. շունը որ մի տեղ հաչում է, ասում ես՝ մերն է, սա մերը չէ:

Փաշինյանն ի՞նչ է արել ազգային անվտանգության տեսակետից, բացի նրանից, որ համոզել է հայ մարդկանց, որ ստրուկ լինելը, հանձնվող, անարժանապատիվ լինելը լավ գործելաձև է: Նա մեր ներկայացուցիչը չէ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս