Փաշինյանին հերթական անգամ գցել են. նա վերջացած է. Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ են, այլ՝ թուրքամետ:
«Նրանք ավելի շատ թուրքահպատակ են, և այս վայրիվերումները որևէ բան իրենց կուրսում չեն փոխում. Փաշինյանն ինչ նպատակադրվել է անել, անելու է: Նրան հերթական անգամ գցել են, այս անգամ՝ Թուրքիան, որովհետև Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց ամենակարևոր պահին իրեն ասացին՝ մինչև Ադրբեջանի հետ քո հարցերը չլուծես, մենք այստեղ սահման չենք բացելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Փաշինյանն արդեն Ալիևի հետ չի կարողանում խոսել, նա Ամիրբեկովին է խնդրում, որ Սահմանադրության փոփոխության հարցը մինչև 2027 թիվը գոնե հետաձգեն»,- շեշտեց նա:
Քոչարյանի դիտարկմամբ՝ իրավիճակից միակ ելքն իշխանափոխությունն է. «Մեր ուժայինները պետք է հասկանան մի բան. Ժամանակին Արցախի ուժայիններին էի ասում, որ եթե Արցախը չլինի, ձեր անցած ուղին, փառապանծ հաղթանակները ոչ ոքի պետք չեն, պայքարեք նրա դեմ, ով զրոյացնում է ձեր հաղթանակները, ձեր պագոնները:
Հիմա, եթե մեր ԳՇ գնդապետները, գեներալները, փոխգնդապետները մտածում են, որ հայկական պագոններով թուրքերի ժամանակ աշխատավարձ կստանան կամ թոշակ կստանան, ապա ոչ, մաքսիմում կոշիկ սրբող են լինելու կամ ուղղակի Հայաստանից գաղթելու են: Մարդիկ, ովքեր հիմա հետևելով Փաշինյանին՝ կեր, խմիր, ուրախացիր սկզբունքով են գնում, դա շատ կարճ է տևելու: Այդ զանգվածն էլ պետք է հասկանա՝ ուր ենք գնում: Երբ ադրբեջանցիները սկսեն վերաբնակեցվել Հայաստանում, այդ ժամանակ Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության վերջնական խաչը կարող եք քաշել, որովհետև իրենք այլևս այստեղից չեն գնալու»:
Նա հավելեց՝ աշխարհը հաշվի է նստում նոր իրողությունների հետ. «Երբ ասում են՝ ով բերել է Փաշինյանին, նա էլ տանելու է, այդպես չէ՝ կարող է ուրիշ մեկը բերել է, մեկ ուրիշը տանելու է, բայց ամեն դեպքում, երբ բոլորը տեսնեն, որ Փաշինյանը վերջացած է, իսկ ինքը գլոբալ առումով վերջացած է՝ որպես քաղաքական գործիչ ներսում, որովհետև իր միակ հույսը ոստիկանությունն է: Եթե ոստիկանությունը մեկ վայրկյան անգամ չպաշտպանի Փաշինյանին, նա դադարում է այստեղ կառավարել: Իսկ արտաքին աշխարհում նրան ոչ ոք բանի տեղ չի դնում: Կարևորը ճիշտ հայտ ներկայացնելն ու արտաքին աշխարհում ճիշտ պատկերացումներ ձևավորելն է այն մասին, թե դու ինչ ես ուզում, և հարցը կլուծվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում