Պատերազմն ամեն րոպե կարող է պայթել. երբ կրակը թեժանա՝ մեր վրայով անցնելու են. Մարգարիտ Եսայան
«Տարածաշրջանում լարված իրավիճակ է, Հայաստանը գրեթե շրջապատված է պատերազմական օղակով, և այս իրավիճակում ոչ ադեկվատ, ոչ համարժեք վերաբերմունքն այն անձանց, ովքեր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինձ համար զարմանալի չէ: Իրականում, այդ մարդիկ իշխանություն չեն, իրենք խամաճիկ են, դրածո, և իրենց տիկնիկի պես դրել են այդ տեղերում ու ասում են՝ հանգիստ նստեք, երբ ասենք՝ հեծանիվ քշեք՝ կգնաք՝ հեծանիվ կքշեք, երբ ասենք՝ գնացեք՝ ուրիշի փաթաթած տոլման ու եփած խաշլաման ցուցադրեք, դա կանեք, երբ ասենք՝ հեծանիվից իջեք՝ էշ քշեք, կիջնեն՝ էշ կքշեն: Այս մարդիկ իշխանություն չեն, դրածո են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը՝ հիշեցնելով, որ 2018-ից պնդել է, որ Հայաստանում իշխանությունը զավթված է:
«Դավերը դամոկլյան սրի նման կախված են մեր գլխին, ամեն րոպե դա զգում ենք, ամեն րոպե պատերազմը կարող է պայթել, ամեն րոպե Հայաստանը կարող է դառնալ պոլիգոն, վրայով անցնելու են, և երբ թեժանա կրակը, հաշվի չեն առնելու՝ այստեղ ժողովուրդ ապրո՞ւմ է, թե՞ ոչ, բոլորս կհայտնվենք այն անմեղ երեխայի վիճակում, որին կոչնչացնեն, և չի գտնվի այն ծնողը, որը մտահոգ կլինի այդ երեխայի համար: Սովորաբար, պետության համար ծնողն իշխանությունն է, բանակն է, գեներալիտետն է, ղեկավարությունն է, որը պետք է պաշտպանի հողը, երկիրը, հայրենիքը. մենք դա այսօր չունենք, մենք անտեր ենք: Աստված չանի, եթե պատերազմը թեժանա, մենք դառնալու ենք ռազմադաշտ, մեր վրայով անցնելու են»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում