«Անկախության օրվա խորհուրդը կատարվում է «Եռաբլուր»–ում. հայրենիքի համար զոհվածների շիրիմներին կոկորդիլոսյան արցունքներով դրված ծաղկեպսակները հօդս են ցնդում: Սրանք ամեն ինչ հարամում են՝ նույնիսկ Անկախության օրը: Սա հարամված երկրի հարամված Անկախության օրն է»,- արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանն այսպես է արձագանքում սուր մարտահրավերների ժամանակներում Անկախության օրվա խորհրդի մասին 168.am-ի հարցադրումներին:
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիայի արդյունքում Հայաստանը կորցրել է տարածքներ։ Ինչպես սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանն էր հայտնել Անվտանգության խորհրդի նիստում, այդ ագրեսիայի արդյունքում զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Ոչ թե քաղաքագիտական գնահատականի, այլ ախտորոշման հարց է իրողությունը, երբ մարդն իր ղեկավարած երկրի մի մասը թշնամու կողմից գրավված լինելու պարագայում, ազատագրում է ոչ թե այդ տարածքները, այլ դրանք պաշտպանելու համար զոհվածների գերեզմանները։
Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:
Զոհվածների հարազատները Եռաբլուրից հեռացնում, դեն են նետում պաշտոնյաների բերած պսակները
Նա սպասեց մինչև հարյուրավոր ուժայինները, ոստիկանության աշխատալկիցները տարածքնազատեցին, իրավիճակը փոքր-ինչ վերահսկելի դարձրեցին, որ վերջինս անխոչընդոտ մտնի զինվորական պանթեոն, ուր կրկին ամեն օր տասնյակ փոսեր են փորվում` օրեր առաջ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում նահատակված մեր հերոսներին հուղարկավորելու համար։
Ի վերջո, տարածքն ամբողջությամբ մաքրելուց հետո գողեգող Եռաբլուր եկավ Նիկոլ Փաշինյանը այնպես, որ չհասկացվեց ` որտեղից, մի քանի վայրկյան հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։
Եռաբլուրն ամբողջությամբ շրջապատված է հսկայաքանակ ոստիկաններով, կարմիր ու սև բերետավորներով, անվտանգության աշխատակիցներով: Շիրմաքարերի արանքներում պետական պահպանության ծառայության աշխատակիցներ են կանգնեցված: Ուժայինները տարածքը մաքրում են ավտոմեքենաներից, իսկ մինչ այդ բիրտ ուժ կիրառելով, քարշ տալով բերման էին ենթարկում 44-օրյա պատերազմում նահատակված տղաների մայրերին, հայրերին, հարազատներին: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան 44-օրյա պատերազմում նահատակված տղաների ծնողները հայտարարել էին, […]
ՇՏԱՊ. Լարված իրավիճակ Եռաբլուրում. մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել. ՈՒՂԻՂ
Երեկ ուշ երեկոյան 44-օրյա պատերազմում նահատակված տղաների ծնողները հայտարարել էին, որ թույլ չեն տալու Հայաստանի անկախության տարեդարձի կապակցությամբ ՀՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի, առաջին հերթին` Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր. «Նրանք են իրեն գործողություններով, դավաճանական քայլերով սպանել մեր որդիներին, պատերազմ հրահրել, ապա անկառավարելի վիճակ ստեղծել և դաժան պարտությունների տարել երկիրը: Ձևական, իրենց PR-ի համար չեն գալու, […]
Երբ հայտարարություններ են հնչեցնում աշխարհաքաղաքական կողմնորոշումների փոփոխության ու Ռուսաստանին մեր երկրից դուրս շպրտելու վերաբերյալ, այդ մարդիկ գոնե գիտակցո՞ւմ են դրա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու սոցիալական հետևանքները։ Թեև եթե գիտակցեին, հազիվ թե նման հայտարարություններ հնչեցնեին։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանություններն ունեն ինֆորմացիա, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, ինչո՞ւ սահմանը չեն կահավորել:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ԱՄՆ-ը անցել է տարածաշրջանից ՌԴ դուրսբերման ինտենսիվ գործընթացի, որը համընկնում է Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական բարդ փուլի հետ:
«Այն, ինչ եղավ 20-րդ դարում, նույնությամբ՝ ավելի կատարելագործված եղանակով, կարող է կատարվել 21-րդ դարում՝ հատկապես, որ ունենք հասարակություն, որը շարունակում է փրկիչների փնտրտուքը՝ մոբիլիզացվելու և կռվելու փոխարեն»,- ասաց Մելքոնյանը։
ՊՐԵՄԻԵՐԱ. «Տուն». ՇնորհավորԱնկախությանդտոնը, իմվիրավոր ՏՈՒՆ. Ռուբեն Մխիթարյան
«Գյուղի հետևի հատվածում են կրակել, դեպի Սև լճի հատված։ Գյուղից այս ընթացքում որևէ բնակիչ դուրս չի եկել, ամեն ինչ նորմալ է, մարտական տրամադրությամբ, մեր բանակը կանգնած է»։
Երեկ աշխատանքից ազատվեց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ով ՀՀ գլխավոր դատախա Աննա Վարդապետյանի հրամանով՝ նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ, սակայն հրաժարվել էր զբաղեցնել այդ պաշտոնը:
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է՝ Հայաստանի համար արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական որ ուղղությունն է շահեկան՝ դեպի Ամերիկա՞, Արևմո՞ւտք, ՆԱՏՕ՞, թե՞ Ռուսաստան, ՀԱՊԿ:
Պատերազմ, անվտանգային մարտահրավերներ և անիշխանություն. Հովհաննես Ավետիսյան և Սաթիկ Սեյրանյան. ՈՒՂԻՂ
ՀԱՊԿ-ից դուրս գալու աղմուկը քաղաքական «բազառի» էլեմենտ է. Վիգեն Հակոբյան և Սաթիկ Սեյրանյան. ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հերթական անգամ «փայլեց» պատգամավորին ոչ հարիր իր վարքագծով՝ կոնֆլիկտ հրահրելով լրագրողների ու օպերատորների հետ և, ի վերջո, անձնական վիճաբանության մեջ մտնելով MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանի հետ, ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցներին հրամայեց շենքից հանել լրագրողին, ինչը և նրանք սիրով կատարեցին՝ բռնություն գործադրելով Անի Գևորգյանի նկատմամբ:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադառնալով Փելոսիի հայաստանյան այցին և հայտարարություններին, մասնավորապես՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ասաց, որ սա դեռևս չի նշանակում, որ Փելոսիի արտահայտած դիրքորոշումն ունի նաև Միացյալ Նահանգների կառավարությունը։
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այս հայտարարությունը դիտարկեց առկա ռազմաքաղաքական իրողությունների համատեքստում:
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը սպանում էր հայ զինծառայողներին և անմարդկային վայրագությունների էր ենթարկում դիերը, նրանք սպանում էին նաև ռազմագերիներին՝ նկարահանում և տարածում էին։
Այսօր` սեպտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում է Արման Մուսինյանը։
168.am-ի հետ զրույցում Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, բնակիչներն անցել են իրենց բնականոն աշխատանքին։ Թշնամու կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի գազի խողովակը, էլեկտրալարերը, որոնք արդեն վերանորոգվել են։
Ադրբեջանը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին:
«Կրակոցներ համայնքի ուղղությամբ շատ են եղել, բայց կոնկրետ սնարյադները վնաս են հասցրել Քարաշենին ու Վաղատուրին՝ առաջինում մեկն է ընկել, իսկ Վաղատուրում՝ 13 -ը։ Ամբողջությամբ վնասվել է Քարաշենի հանդիսությունների սրահը, որը պիտանի չէ օգտագործման, վնասվել է նաև վարչական շենքը։ Վաղատուրում հիմնականում տանիքներն ու պատուհաններն են վնասվել։ Վնասվել էր գազատարն ու էլեկտրասյուները, բայց դա անմիջապես վերանորոգել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղուլունցը։
Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, բոլորը գիտեն, թե ինչ են ուզում, իսկ մենք ՝ոչ, ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, շատ հավանական են։ Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք` ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։
Հայաստանի համար պատմական այս բարդ ժամանակաշրջանում կարևոր է կանխել քաղաքական մանիպուլյացիաները, որոնք մեծապես ապակայունացնում են իրավիճակը երկրում։