Իշխանությունը մարտահրավեր է նետում կուտակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիներին ու նրանց աջակցող ոչ իշխանական ուժերին: Գուցե նաև այն պատճառով, որ վերջիններիս հետ արդեն «հարցերը լուծված է» համարում (նախօրեին այդ ուժերից որևէ մեկը չէր մասնակցում ընդդեմ կուտակային համակարգի «Իրավունքի նվաճման» երթին):
Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը մեծապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից։ Նոր պատերազմը, եթե հանկարծ այն սկսվի, կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։
Ավելի քան նվաստացուցիչ է դասարանի աղջիկների ներկայությամբ 15-ամյա տղային ասել, որ նա շուտով աղջիկ է դառնալու, մանավանդ որ դա որդուս համար նոր միջավայր էր: Այդ ինչ դաստիարակություն և ինչպիսի մշակույթի հետևանք է նման ուսուցիչը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների թերահավատությունն ավելի են բորբոքել այն լուրերը, որ շուտով Մովսիսյանն այլևս չի զբաղեցնելու նախարարի աթոռը և որպես դեսպան` կգործուղվի Իրան:
380 դոլարի մեջ 62 դոլարն ավելացված արժեքի հարկն է, և, եթե պետությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար հարկային արտոնություն սահմանի ավելացված արժեքի մասով, ապա գազը կվաճառվի 318 դոլարով և համարյա կվերադառնա հին գնին:
Սարգսյանի այս որոշումն ավելի կախյալ դարձրեց Հայաստանը: Հայ հասարակությունը շատ ավելի պասիվ է, քան ուկրաինացիները` լավ կյանքի, ավելի ժողովրդավարական ապագայի, մարդու իրավունքների, ազատության և օրենքի իշխանության համար պայքարելու իմաստով:
ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից ստացվում է, որ որքան բիզնես միջավայրը բարելավվում է, այնքան թուլանում է օտարերկրյա գործարարների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։
Ընդդիմության համար փողոցը, այսինքն` իշխանափոխությունը, դարձել է ոչ թե պահանջ, այլ իշխանությունների հետ սակարկության առարկա, որն իշխանությունը համառորեն չի ընդունում: Հավանաբար այն պատճառով, որ «անհատական գործընկերության» ձևաչափով գործարքներն ավելի արդյունավետ են, քան «լայն քաղաքական օրակարգի» շուրջ սակարկությունները:
Արդյո՞ք պետությունը կցանկանա պատասխանատու լինել իր քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների համար: Խոսքով` իհարկե, բայց այս կոնվենցիան պահանջելու էր նաև ֆինանսական պատասխանատվություն, որն իշխանության համար անընդունելի է:
Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած կողմից յուրաքանչյուր զոհ կորուստ է և վնասում է խաղաղության գործընթացին, բանակցային գործընթացին: Ուստի, մենք հույս ունենք, որ կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմին:
Ազգային ժողովում տեսախցիկների տեղադրումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ են դրանք տեղադրվել ԱԺ շենքում՝ միջանցքներում:
Ընդդիմության առաջարկն իշխանության համար շատ գայթակղիչ կարող է դառնալ. ստեղծում են հանձնաժողով, որի բացասական հետևանքն առավելագույնը լինելու է առանց այդ էլ՝ ամեն օր հնչող փաստերի ու քննադատության հրապարակումը
Հայտնի հոլովակում սատանան, այնուամենայնիվ, ավելի ճիշտ է, քան հրեշտակը, և միգուցե ավելի ճիշտ կլիներ, եթե հոլովակում նրանց դերերը փոխվեին։
Ինչպե՞ս հասկանալ, որ ընդդիմությունը բոյկոտում է աննշան ու որևէ ազդեցություն չունեցող հանձնաժողովի աշխատանքները՝ միևնույն ժամանակ` գուրգուրելով կեղծված ընտրությունների արդյունքում իրենց բաժին հանված մանդատները: Սա հիրավի սկզբունքայնության բացառիկ դրսևորում է…
Այն, ինչ ՌԴ-ին Հայաստանում հետաքրքրում է` բիզնեսի տեսանկյունից, նա ունի. անցանկալի բիզնեսներն արգելափակելու հնարավորություն, ինչպես ցույց տվեց «ՀայՌուսգազարդի» վերջին փորձը, նույնպես ունի: ՀՀ-ում խաղադրույքներն այդքան մեծ չեն, որպեսզի նա դրա համար առանձնակի լարվի:
Ի՞նչ է շահելու Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցությունից, չգիտեն անգամ այդ որոշման ամենաակտիվ ջատագովներն ու անդամակցության գործընթացի վրա աշխատող պաշտոնյաները:
Ազատամարտիկ Արթուրենց տունը շնանոցում է: Տարածքն այդպես են կոչում, քանի որ շինության մեջ նախկինում ոստիկանական շներ են պահել, ու 1990 թվականից Արթուրը մոր հետ եկել է շների տեղը զբաղեցնելու: Շնանոցն իսկական շնանոց է, ու թեև ինչպես` աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում 21-րդ դար է, բայց կառուցվող շենքերը մնում են դատարկ, իսկ շնանոցներում «ապրելու» համար մարդկանց հերթեր են գոյանում:
Մինչ Հայաստանը 7 մղոնանոց քայլերով սլանում է դեպի Մաքսային միություն՝ մեկուսանալով ինչպես՝ տարածաշրջանից, այնպես էլ՝ աշխարհից, տարածաշրջանում և աշխարհում տեղի են ունենում ինտենսիվ գործընթացներ, որոնք Հայաստանը կարող են դարձնել աշխարհաքաղաքական շահերի բախման էպիկենտրոն:
Գոնե այս պահին ավելի հավանական է թվում, որ Գագիկ Ծառուկյանն իր գործողությունները համաձայնեցնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ:
Հայաստանում իրական իշխանափոխության հնարավորությանն արդեն գրեթե որևէ մեկը չի հավատում: Մինչդեռ պարբերաբար պարարտ հող է ստեղծվում պալատական հեղաշրջումների համար: Ինչպես այսօր՝ պատմական փետրվարի 3-ից 16 տարի անց:
Ուորլիքի հայտարարությունից բխում է, որ խոսքին հավատարիմ չի մնում ոչ միայն Ալիևը, այլ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչն էլ, ըստ ամերիկացի համանախագահի հայտարարության տրամաբանության՝ նպաստում է իրավիճակի լարվածության ավելացմանը:
Եթե Յանուկովիչը գործի օրենքի շրջանակներում և ուժ չկիրառի ցուցարարների նկատմամբ, այդ դեպքում նա կպահպանի իր իշխանությունը գոնե մինչ հաջորդ նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, ընդդիմությունը նույնպես կատարի իր պարտականությունները` իրավիճակը վերադարձնել օրենքի դաշտ և ազատել գրավյալ շինությունները:
Զուգարանի թղթի մաքսատուրքը ՄՄ-ում 17.5-18.5% է։ Այսինքն, կարող է թանկանալ ոչ միայն ուտելու, այլ կերածը մարսելու պրոցեսը։
Գուցե փոքր-ինչ չափազանցված հնչի, բայց եթե ոչ` ձևի, ապա բովանդակության առումով Շանթ Հարությունյանը Հայաստանի «մայդանի» խորհրդանիշն է: Մեծ հաշվով, Մայդանում հավաքված մարդիկ պայքարում են նույն բանի համար, ինչ Շանթ Հարությունյանը՝ հանուն իրենց երկրի անկախության ու արժանապատվության:
Ես զարմանում եմ, որ Հայաստանի քաղաքական գործիչները, հատկապես՝ իշխանական գործիչները և նաև Սերժ Սարգսյանը անում են հայտարարություններ, որ կարող էր Լավրովն անել կամ Պուտինը:
Լայն իմաստով, իրենց դերակատարությամբ՝ «Գրիբոյեդով» ակումբի անդամ կարելի է համարել Հայաստանի ընդդիմադիր ուժերի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Այլ հարց է, որ դա արժանվույնս չի գնահատվում, և «Գրիբոյեդովի» ճոխ հավաքներին նրանցից շատերը չեն հրավիրվում:
Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, քննադատում գործող իշխանությանը՝ փորձելով զբաղեցնել ընդդիմության առաջնորդի թափուր տեղը: Նրա ռեաբիլիտացիային և վերադարձին խանգարող կարևոր հանգամանքներից մեկը Մարտի 1-ն է: Հիմա նրա վերադարձին աջակցող քաղաքական ուժերի, այդ թվում և՝ ՀԱԿ-ի խնդիրն է՝ նրան մաքրել Մարտի 1-ի պատասխանատվությունից:
Եթե մեր որոշման հիմքում ընկած է ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել:
Մեր իշխանությունները շարունակում են զարմացնել ռուսներին՝ Մաքսային միությանն անդամակցելու քայլերի արագությամբ, իսկ ընդդիմադիրները զարմանում են ռուսների վրա, որ վերջիններս չեն նկատում՝ որքան ավելի արագ կլինեին Հայաստանը Մաքսային և ռուսական որևէ միություն խցկելու քայլերը, եթե իշխանության գային իրենք:
«Ռուսական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի հանքային ռեսուրսների զարգացմամբ, գունավոր մետաղների և մոլիբդենի հետ աշխատանքով: Համագործակցելով ռուսական ընկերությունների հետ նրանք կարող են մշակման ծավալը երկու անգամ մեծացնել»,- ասաց Օլեգ Վելիկորեդչանինը: