Զելենսկին առաջարկել է ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։ Նա այդ մասին հայտարարել է Գաբալայում` մամուլի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Առանձնազրույցից հետո կողմերը քննարկումներ են անցկացրել ընդլայնված կազմով։ Մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
APA-ի տեղեկություններով` Զելենսկին բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև ուկրաինացի երեխաների նկատմամբ ադրբեջանական պետության ուշադրությունն ու հոգատարությունը։



