Բաժիններ՝

Ռումինիան հայտնել է իր տարածքում ռուսական ԱԹՍ-ի հետևանքով վնասների մասին

Ռումինիան Գալաց քաղաքում անօդաչու թռչող սարքի բեկորներ է հայտնաբերել հարևան Ուկրաինայի վրա գիշերային ռուսական հարձակումից հետո: Հաղորդվում է, որ տուժածներ չկան, վնասվել են էլեկտրահաղորդման սյունը և տնային կից շինություն:

Սա առաջին անգամը չէ, որ Ռումինիան ահազանգում է իր օդային տարածք ներխուժելու մասին:

«Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության անպատասխանատու գործողությունները և ընդգծում, որ դրանք Սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայունության նոր մարտահրավեր են», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ըստ Բուխարեստի՝ նման միջադեպերը ցույց են տալիս Մոսկվայի անհարգալից վերաբերմունքը միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ և «վտանգում ոչ միայն Ռումինիայի քաղաքացիների անվտանգությունը, այլև ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930