Գումարային հարցի շուրջ վեճի ժամանակ հարևանը պլաստմասե տուփով հարվածել է տղամարդու գլխին, ատրճանակով սպառնացել
Ապրիլի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությանը Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ն հայտնել է, որ հարևանը զենքով հարձակվել է իր տան վրա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 23։10-ի սահմաններում Արմեն Մ․-ն գնացել է իր հարևան՝ 49-ամյա Ասատուր Հ․-ի տուն, որտեղ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ միմյանց հրել են, որից հետո Ասատուր Հ․-ն պլաստմասե տուփով հարվածել է Արմեն Մ․-ի գլխին, և նույն տուփից հանելով ատրճանակը, սպառնացել է սպանել, ինչից հետո Արմեն Մ․-ն վերջինիս ձեռքից վերցնելով նշված ատրճանակը հեռացել է։
Ապրիլի 17-ին ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Արարատյան փողոցի 62/2 շենքի բնակարաններից մեկից Ասատուր Հ․-ն հոգեկան ներգործության ենթարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։



