Հռոմում կայացավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Հռոմում կայացավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին հայ համայնքի անդամներ, Հռոմի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ ազգի՝ իտալացի և օտարերկրյա բարեկամներ:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների հոգևորականները, որոնք կատարեցին միասնական աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակցիցը Հռոմից, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում նշեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի կարևորությունն՝ ընդգծելով հիշատակի վառ պահպանումը և դրա հիման վրա կանխարգելման ու միջազգային համագործակցության դերը։

Դեսպանն անդրադարձավ նաև վերջին տարիներին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ջանքերին՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։

Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց նաև տարածաշրջանում և հարևանների հետ խաղաղության հաստատման կարևորությունը՝ հայ ազգի անվտանգության և բարգավաճման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930