Ֆաբրեգասը մեկնաբանել է այն լուրը, թե կարող է դառնալ «Չելսիի» հաջորդ մարզիչը
«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Չելսիի» կողմից իր նկատտամբ հետաքրքրության մասին տեղեկությունները: Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, լոնդոնյան ակումբը հայտարարեց Լիամ Ռոսենյորի հեռացման մասին։
«Ես այս մասին ասելիք չունեմ։ Հիմարություն կլինի հիմա դրա մասին մտածելը։ Ես նույնիսկ մեր նախագահի կողմից որևէ հայտարարություն չեմ տեսել այս հարցի վերաբերյալ։ Հավատում եմ, որ կշարունակեմ իմ կարիերան որպես «Կոմոյի» գլխավոր մարզիչ»,- Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերել է Ֆաբրեգասի խոսքերը X-ի իր միկրոբլոգում:
Ֆաբրեգասը «Կոմոն» գլխավորում է 2024 թվականի ամռանից։ Իտալիայի առաջնությունում 33 խաղից հետո թիմն ունի 58 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Իսպանացի մարզչի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։



