Լավրովը հիշել է հայկական ռադիոյի մասին անեկդոտը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է ժամանակակից դիվանագիտության արվեստի մասին իր պատկերացումը՝ դրա էությունը նկարագրելով հայկական ռադիոյի մասին հայտնի անեկդոտով։

«Եթե մի քիչ հումորի ոլորտ անցնենք, հիշո՞ւմ եք` Խորհրդային Միությունում հայկական ռադիոյի մասին անեկդոտների շարք կար։ Հայկական ռադիոյին հարցնում են` ի՞նչ է դիվանագիտությունը։ Պատասխան (մի քանի տարբերակ կա, բայց առավել պարկեշտը)` դիվանագիտությունը մարդուն համապատասխան հասցեով ուղարկելու արվեստ է, բայց դա անել այնպես, որ նա վայելի ճանապարհորդությունը: Սա ևս կարելի է մտցնել դիվանագիտության մեթոդների զինանոց։ Ոչ մի արտառոց բան այստեղ չկա», – ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Դրա հետ մեկտեղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտության առանցքային խնդիրներից մեկը պետության ազգային շահերի արդյունավետ պաշտպանությունն է, որը պետք է իրականացվի արժանապատիվ ու պարկեշտ գործընկերների շահերի հանդեպ պատշաճ հարգանքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930