Մեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք․ Գագիկ Ծառուկյան

Շարունակում ենք այցելությունները Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներում։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Այս հանդիպումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ գրեթե չկա համայնք, որտեղ գյուղատնտեսական խնդիրները առաջնային չլինեն։ Բնակիչները բարձրաձայնում են տարբեր մարտահրավերներ՝ ոռոգման ջրի պակասից մինչև որակյալ սերմացուի հասանելիություն, և ակնկալում են հստակ, համակարգային լուծումներ։

Հայրենիքի հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ թե խոսքերով, այլ գործով․ միայն միասնականությամբ, համատեղ աշխատանքի և պատասխանատվության միջոցով է հնարավոր ապահովել իրական առաջընթաց և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են աշխատել, զարգանալ և արժանապատիվ ապրել իրենց համայնքներում։ Մեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք։

Աշխատավոր մարդկանց վստահությունն ու ջերմ վերաբերմունքը հատկապես պարտավորեցնող են, այդ վստահությունը մեզ համար ոչ միայն գնահատանքի նշան է, այլև հստակ հանձնառություն՝ լինել հետևողական, պատասխանատու և մշտապես կանգնած ժողովրդի կողքին»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930