Բաժիններ՝

Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե

Արագածոտնի թեմի արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը կատարվել է Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ համախմբելով թեմի հոգևոր սպասավորներին և բազմաթիվ հավատացյալների:

Հանդիսապետությամբ թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի՝ կատարվել է երեկոյան ժամերգություն:

Ժամերգության ընթացքում աղոթք է բարձրացվել առ Աստված՝ անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, հայ ժողովրդի խաղաղության, հայրենիքի անվտանգության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին հավատացյալներին իր խոսքն է ուղղել Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը:

Տեր Հայրը հավատացյալներին պատգամել է արժանապատվորեն պահել այն Սրբությունները, որոնք դարերի ընթացքում ժառանգվել է մեր նախնիների կողմից՝ որպես ինքնության վկայություն: Հորդորել է հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն ու ազգային արժեքներին։

Տեր Հայրը ներկաներին փոխանցել ՝ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով:

Արարողության ավարտին Ապարան քաղաքում հոգևոր հայրերի առաջնորդությամբ տեղի է ունեցել ջահերով երթ, որին մասնակցել են բազում հավատացյալներ ու երիտասարդներ։

Երթը շարժվել է դեպի Վերածնունդ հուշահամալիր՝ Հայոց Ցեղասպանության Նահատակների հուշաքար, որտեղ միասնական աղոթքից հետո Տեր Հայրը ներկաներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով։

Միասնական հաջորդ ժամերգությունը տեղի կունենա մայիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Աշտարակ քաղաքի Ծիրանավոր եկեղեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930