«Ես չգիտեմ` Պուտինի,՞ թե՞ Մեդվեդևի հետ կլինի հանդիպում, ես չեմ կարող որևէ ստույգ տեղեկատվություն տալ, թե ում հետ պետք է հանդիպի: Միայն գիտեմ, որ մասնավոր այցով մեկնել է Մոսկվա, վաղը ցերեկը` ժամը 16:00-ին կվերադառնա»:
Ես քանիցս անդրադարձել եմ և նորից կրկնեմ` որոշ լրատվամիջոցներում ազդարարված վիկտորինան` «ի՞նչ է աշխատելու Արմեն Աշոտյանը», դեռևս բաց է և հաղթող չունի»:
Ընդհանրապես կա ներերևանյան շովինիզմ, որը դրսևորվում է հետևյալ կերպ. բնիկ երևանցիները բարձր որակի, բարձր ռասայի ներկայացուցիչներ են: Այս ռասային են պատկանում նրանք, ովքեր ծնվել են Երևանում, ցանկալի է, որ Երևանում ծնված լինեն նաև ծնողները, իսկ եթե Երևանում է ծնվել նաև պապը, նա արդեն մաքրագույն երևանցի է:
Երեկ` ապրիլի 9-ին հաջորդած առաջին օրը Հայաստանում մի տեսակ դատարկություն էր: Այնպիսի տպավորություն էր, որ կյանքը, գոնե քաղաքական կյանքը կանգ է առել: Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական մասնակիցները՝ բացառությամբ «Ժառանգության» մեկ-երկու անդամների, կարծես ընդհատակ էին անցել:
Այսօր ժամը 19:30-ի սահմաններում 168.am-ի թղթակիցը այցելել էր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պարզելու, թե ապրիլի 9-ի իրադարձություններից հետո ի՞նչ իրավիճակ է տիրում կուսակցությունում, ի՞նչ քայլեր են պատրաստվում կատարել առաջիկայում ժառանգականները, որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը…
Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում, ապա՝ նաև Բաղրամյան պողոտայում, տեղի ունեցած իրադարձությունները, դրանց պատճառները դեռ շատ կքննարկվեն: Ինչո՞ւ այդպես եղավ, ո՞վ կամ ովքե՞ր էին մեղավորները, ի՞նչ կլիներ, եթե այլ քայլեր կատարվեին…
Նա կրկին շեշտեց այն հանգամանքը, որ ինքը, ինչպես նաև ժողովուրդը կանգնել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, քանի որ դեմ են Սերժ Սարգսյանին: Ի դեպ, երկուսն էլ, ըստ Ռուբեն Հախվերդյանի, դրական անձնավորություններ են: Րաֆֆի Հովհաննիսյանը պարկեշտ է և ազնիվ, իշխանությունների հետ գործարքի չի գնացել, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրաշալի անձնավորություն է:
Այսօր կեսօրին Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է Ր. Հովհաննիսյանին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել այնտեղ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանին «բացատրվել» են նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նրա հրավերով ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել փաստաբան:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մոմ վառեց, աղոթեց ու հայտարարեց, թե գնում է Բաղրամյան պողոտա, ժովովրդին բարի գիշեր մաղթի ու հեռանա:
Քիչ առաջ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով քաղաքացիներին կոչ էր անում նստացույց անել Բաղրամյան պողոտայում:
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցների մի մասը երթով շարժվում էր դեպի Ծիծեռնակաբերդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված քաղաքացիներին կոչ արեց կա՛մ միանալ այդ երթին, կա՛մ սկսել նստացույց:
Ավելի ուշ դեպքի վայր եկավ նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցում էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հենց այդ պահին Բաղրամյան պողոտա բերվեց նաև Հատուկ նշանակության զորքերի («սպեցնազ») դիմակավորված ջոկատը, որին բազմությունը դիմավորեց բուռն սուլոցներով:
«Մենք հիմա գնում ենք կերուխումն ավարտած Բաղրամյան 26, ոստիկաններ, ձեր կերուխումն ավարտվեց, բացեք ճանապարհները»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին կանգնել ժողովրդի կողքին:
Այս պահին, կրկնում ենք, օդում կախված է «Ի ՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը ժամը 18:00-ին և դրանից հետո» հարցը: Դժբախտաբար, այդ հարցի պատասխանը չգիտի անգամ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում կոչով այսօր ոչ միայն Երևանից, այլև բազմաթիվ մարզերից հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում:
Այսօր՝ ժամը 15-45-ին թիվ մեկ համալասրանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ ընդունեց Կառավարության հրաժարականը և խնդրեց շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը։
Ապրիլի 8-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է մի հայտարարություն, որում իրեն թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ, ապաև հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների և կռահումների վրա՝ նաև զրպարտչական բնույթի որակումներ տվել իմ գործողություններին:
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունի իրավունք` գործել իրենց հարմար մարտավարությամբ, որն ընտրողների մի մասը չի հասկանում նույնքան, որքան ՀԱԿ-ը` Ր. Հովհաննիսյանի գործողությունները:
«Այսօրվա երդման արարողությամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատվություն, որի գիտակցումը անցած հինգ տարիների ընթացում ինձ չի լքել ոչ մի վայրկյան»:
Մարզահամերգային համալիրի դալիճում քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հատուկ նիստը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության կապակցությամբ։ Սկզբում ՄՀՀ հասցվեցին ՀՀ Սահմանադրության առաջին օրինակն ու Վեհամոր ավետարանը։
Այսօր Աստված Ազատության հրապարակում բացում է իր արշալույսը և պատրաստվեք համաքաղաքացիներ, վաղը` ամսի տասին, հրապարկում դիմավորելու ենք նոր Հայաստանի արշալույսը, ով ուզում է թող տուն գնա:
«Իր պաշտոնական պարտականությունները վերջին օրը կատարող Սերժ Սարգսյանին և նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին և համապատասխան հարգարժան մյուս պաշտոնյաներին հայտնում եմ, որ այսօր կեսօրից դուք այլևս դադարում եք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին»:
Բագրատյանի նախագիծը բերում է այնպիսի լուծման, որի պարագայում այդ պոտենցիալը կօգտագործվի ի շահ մեր երկրի:
Երկրի նախագահը, վերընտրվելու դեպքում, երեք տարի ունի` լրջագույն բարեփոխումներ իրականացնելու համար: Դրանից հետո նա դիտարկվելու է՝ իբրև ժամանակավոր ֆիգուր, քանի որ բոլորը սկսելու են խոսել 2018թ. նախագահական ընտրությունների մասին և նախագահի նոր թեկնածուների մասին:
Արձակուրդից հետո արդեն կտեսնենք` կա’մ կաշխատեմ Արտակարգ իրավիճակների նախարարությունում, կա’մ քասղաքապետ, կա’մ ընդհանրապես կգնամ իմ դասախոսություններով կզբաղվեմ:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վաղը չի մասնակցելու ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:
ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ավարտել և ԱԺ քննարկմանն է ներկայացրել հանքարդյունաբերության ոլորտում օֆշորներում գրացված ընկերությունների գործունեությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը։
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին հանդիպումը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում:
Իրենց երկրպագուների համար երգիչները, ինչպես և բազմիցս խոսվել է, անակնկալ էին պատրաստել: Նրանք համադրել էին փոփն ու ռոքը՝ երգելով միմյանց երգերը. Սիրուշոն կատարեց «Դորիանս»-ի «Ես կուլամ» երգը, իսկ «Դորիանս»-ը երգեց Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ը: