ՀՀ-ԵՄ հարաբերություններում ճգնաժամ ունեցանք, սակայն այսօր նոր էջ ենք բացում. ԵԽ փոխնախագահ

«Հայաստանը եվրոպական երկիր է, եվրոպական մշակույթի մի մասը»,- այս մասին այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի դոկտորի կոչումը ստանալիս՝ հերթական անգամ կրկնեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ազգությամբ լեհ փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին, ում այցը Հայաստան թվով չորրորդն է վերջին տասն ամիսների ընթացքում: Իր համապարփակ ելույթում նա անդրադարձավ Հայաստանի նկատմամբ իր նուրբ զգացմունքներին, հայոց հարուստ պատմությանը, պատմության ողբերգական էջերին` Հայոց ցեղասպանությանը և դրա միջազգային ճանաչման անհրաժեշտությանը: Նա պատմեց, որ Հայաստանի մասին լսել է 10 տարեկան հասակում իր մայրիկից, ով նաև պատմել է Հայոց ցեղասպանության մասին, որից հետո նա երբեք չի մոռացել պատմության այդ դառը էջի մասին:

Նա նշեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն պետք է ընդհանուր եվրոպական ճանապարհ ունենան, ինչին այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա: «Ես այցելեցի Հայաստան Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար շատ հատուկ մի ժամանակահատվածում: Հենց այսօր Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայությամբ ստորագրեց մի ծրագիր, որը կֆինանսավորի բանկը, սա լավ ներկայացում է, նոր սկիզբ մեր երկկողմ հարաբերություններում: Երկու տարի առաջ մենք մեր հարաբերություններում ճգնաժամ ունեցանք, բայց հիմա ես բավականին լիահույս եմ, քանի որ մենք մեր եվրոպական կողմից տեսնում ենք մեծ հնարավորություն նոր էջի համար, այն բարենպաստ կլինի տնտեսապես, քաղաքականապես՝ երկու կողմերի համար, բայց սա ևս մեկ փաստարկ է մեր ավելի ու ավելի մտերիմ հարաբերությունների համար:

Որպես պատմաբան՝ կարող եմ ասել, Հայաստանի պատմությունը եվրոպական ժողովրդի պատմություն է: Ես կարծում եմ, որ այս պահին, երբ ԵՄ-ն ստորագրել է շատուշատ համաձայնագրեր տարբեր մայրցամաքների երկրների հետ, հատկապես մենք պետք է ամուր հարաբերություններ ունենանք Հայաստանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս