Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասին

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շուրջ իրադարձություններից, կապ է հաստատել Հայաստանի ազգային կառույցի հետ ու փորձում է լուծումներ գտնել, «Ազատությանը» հայտնել են ՄՕԿ-ից:

«ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները և փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- արձագանքել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:

Թե ինչ լուծումներ են դիտարկվում, միջազգային կառույցը չի բացահայտել:

Գործարար,ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր, անցած երկուշաբթիից կապարակնքված են նաև ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնի դռները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031