Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել Ղարաբաղի հարցով բանակցությունները

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները: Այս մասին ասվում է նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Նախագահները նշել են Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց պարբերական հանդիպումների կարևոր նշանակությունը ու պայմանավորվել են հանդիպել նման ձևաչափով՝ ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, որոնք հրավիրվել էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»,- ասվում է փաստաթղթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930