Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արման Թաթոյանը

Քիչ առաջ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ընտրության քվեարկության արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, քաղաքական մեծամասնության առաջադրած թեկնածու Արման Թաթոյանին ՄԻՊ պաշտոնում հաստատելու համար կողմ է քվեարկել՝ 96, դեմ՝ 4 պատգամավոր, ևս 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

«Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվում Արման Թաթոյանը, և մենք բոլորս շնորավորում ենք»,- ասաց Ս.Ավետիսյանը:

Ա.Թաթոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին բարձր վստահության համար: Ըստ նրա՝ դա բարձրացնելու է ՄԻՊ հեղինակությունը մեր երկրում: Մարդու իրավունքների նոր պաշտպանն ընթերցեց երդման տեքստը:

Հիշեցնենք, որ ԱԺ լիագումար նիստում քվեարկության ներկայացնելու համար նախապես ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում առաջադրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի 3 թեկնածու՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և «Օրինաց Երկիր» խմբակցության կողմից՝ Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից՝ Նարեկ Ալոյանը, և ՀՀԿ խմբակցության կողմից՝ Արման Թաթոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29