Բաժիններ՝

«Հիմա մեր մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է». Արթուր Ջավադյանը գնաճի հետ կապված խնդիր չի տեսնում

Այս տարի նախանշված 4±1.5% գնաճի մակարդակին կհաջողվի հասնել տարվա վերջին, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մշտապես դեֆլյացիա է եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` մեկնաբանելով վերջին շրջանում արձանագրված գնաճը:

«Այս պահին ունենք 1.7% գնաճ, տարվա վերջին կլինի 2.5-2.6%»,- ասաց Ա.Ջավադյանը` նշելով, որ ԿԲ-ն արտարժույթ է գնել շուկայից` ներարկելով 100 մլն դոլարից ավելի համարժեք դրամ:

Անդրադառնալով աշխատավարձերի և թոշակների խնդրին, որ տարիներ շարունակ չեն բարձրանում կայուն գնաճի պայմաններում, Ա.Ջավադյանը նշեց, որ այս տարի գնաճը նպատակադրումից էլ ցածր է և պետք է հասնել նպատակադրված ցուցանիշին, իսկ աշխատավարձերի ու թոշակների հարցով խնդիր չի տեսնում.

«Բնականոն ձևով մարդկանց աշխատավարձերը բարձրանում են: Խոսքը նվազագույն աշխատավարձի մասին է, որ վերջին տարիներին բավականին բարձրացվել է: Հիմա մեր մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս