Հարցին` ի՞նչ է լինելու, եթե նոր պարտք չի վերցվում, բայց փոխարժեքի տատանման հետևանքով՝ այն անցնում է 60%-ը, Ա. Ջանջուղազյանը պատասխանեց, որ այսօրվա գործող կանոնը սահմանված է 2008թ.-ին, երբ պարտքը 13-14% միջակայքում էր և չափազանց հեռու էր 60%-ից. «Այսօր հեղհեղուկ է պատասխանը, իրավական դաշտում պետք է գնահատական տրվի և կանոնը կտարածվի դրանից հետո կատարվող գործարքների վրա»:
Հաջորդ տարի հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճը նախատեսվում է 0.4%` այս տարվա 0.6%-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Հայկական ընտանիքը ռուսական ընտանիքին նման չէ։ Քաղաքականացված բան էլ չեմ տեսնում այստեղ, բայց կարող է՝ կա։ Իշխանության որոշ մարդիկ էլի պահում են իրենց այնպես, ինչպես ռամիկները՝ իրենց կանանց ծեծելով։ Նույն հայերն են, հո ուրիշ տեղից չե՞ն եկել»։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է լինում, որ ԵՏՄ անդամ երկրները զենք են վաճառում նույն միության անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։
«Խնդիրը նրա մեջ է և բազմիցս ասել ենք, որ հանձինս Ադրբեջանի՝ ունենք ահաբեկչական պետություն, որը շարունակում է իր քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս սահմանին ունեցած զոհի մասին:
«ՀՀ-ն համարվում է ԵՏՄ անդամ, և միաժամանակ՝ նոյեմբերի 24-ին նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Ինչպես գիտենք՝ 2013թ. այդ հարցը սուր էր դրված, հիշում ենք, որ այդ ժամանակ ԵՄ-ի հետ պայմանագիր պետք է ստորագրվեր, բայց սեպտեմբերին Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, ինչը բազում քննադատությունների առիթ տվեց։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ տնտեսական առումով վիճելի հարցերը հիմնականում լուծվել են»:
«Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս իրավապաշտպան Հայկազ Մակարյանի արած հայտարարության մասին:
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը:
«Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ ռազմական համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Բավական է խոսել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որոնցից Վրաստանը մեծ շահույթներ է ստանում»:
«Սահմանադրության ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բջիջն է, հիմա օրենքն ուզում է քիթը մտցնել այդ սուրբ հարաբերության մեջ՝ իբր ընտանիքների շահից ելնելով: Լսե՞լ եք այդպիսի բան, որ օրենքով սերը պաշտպանվի: Օրենքը կարո՞ղ է պաշտպանի սերը, որը պետք է լինի ընտանիքում, եթե չկա, պետք է ամուսնալուծվեն, այնքան հեշտ է մեր երկրում այդ հարցը»:
«Մեր կենտրոնը զբաղվում է հիմնականում տեղական նոր սորտերի ստացմամբ, ինչպես նաև այդ նոր ստացված սորտերի սերմնաբուծությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի սերմնաբուծության բաժնի վարիչ Գայանե Մարտիրոսյանը:
«Այո, 2018թ. թոշակների բարձրացում չունենք: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե` վատ է, որովհետև անցած տարի մենք ունեցել ենք գոնե 1% գնաճ և քաղաքացին գոնե այդ 1%-ի չափով վատ կապրի»:
«Եթե կառավարությունը կամ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը միջամտի սակագների ձևավորմանը, կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը»:
Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ երկրներն արագ տեմպով կատարեն վավերացումները:
Հայտնի բան է՝ ոչ չափից դուրս բարձր գնաճն է տնտեսության համար լավ, ոչ էլ չափից դուրս ցածրը, կամ, առավել ևս` գնանկումը։ Կենտրոնական բանկը, որի՝ Սահմանադրությամբ ամրագրված գլխավոր գործառույթը հենց գների կայունության ապահովումն է, փորձում է այնպես անել, որ գնաճը լինի 4 ՞1.5%-ի սահմաններում։
«Մինսկի խումբն այլևս չի պահպանում, զսպում կամ կառավարում ինչ-որ բան: Այդ կոլեկտիվը նույնիսկ չարձագանքեց ապրիլյան պատերազմի արդյունքներին, թեև պարտավոր էր դա անել: Ղարաբաղում պատերազմը զսպում է միայն երկու գործոն»:
«Ես հավատում եմ, որ այն, ինչը հնարավոր է եղել երկրագնդի ցանկացած տեղում, հնարավոր է Հարավային Կովկասում ևս»,- ասում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խորհրդական, Եվրոպայի հեռանկարների և անվտանգության ինստիտուտի նախագահ Էմմանուել Դյուպուին:
Հայաստանում շատ է խոսվում բնապահպանական խնդիրների, բռնության դեմ պայքարի, կոռուպցիայի և ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին։ Փորձ է արվում այդ խնդիրները լուծելու համար ռազմավարություններ, քարոզչական ծրագրեր, օրենքներ մշակել։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Հոկտեմբերի 16-ին Մալթայում սպանվեց 53-ամյա լրագրող Դափնա Կարուանա Գալացիան: Այս լուրն առ այսօր չի իջնում լրատվամիջոցների առաջին էջերից: Պատճառը հավանաբար այն է, որ Դափնան Եվրամիության տարածքում սպանված առաջին լրագրողն է:
«2016թ. այն 9 տոկոսից ցածր է այն դեպքում, երբ դրանից առաջ 15 տոկոս էր։ Այն կարող է իջնել մինչև 6 տոկոսի, հետևաբար՝ օրենքի պահանջը չի կատարվում։ Ամռանը ԿԳՆ-ն հանդես եկավ նոր առաջարկությամբ, որտեղ ավելացվել էր մի նոր տարր՝ հաշվի էր առնվելու դասարան-կոմպլեկտավորումները, ինչից, չեմ կարծում, որ ֆինանսավորումը կավելանա»։
Զաշտովտը չի բացառում, որ Հայաստանը նախադեպային երկիր դառնա: «Լեհաստանի ԱԳ նախարարը կշոշափի վերջնական տրամադրությունները Երևանում, կամփոփի ՀՀ-ԵՄ բանակցային այս ողջ ուղին՝ ճանապարհ հարթելով ստորագրության համար: Եթե Հայաստանում դեռ կասկածներ կան, նա կփորձի հասկանալ իրավիճակը»:
Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաև SOLventures վենչուրային ֆոնդը: Վերջինի ղեկավարներից մեկը Լևոն Հովհաննիսյանն է՝ ռուսաստանյան Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը, որը 2016թ. ձեռք էր բերել Mail.ru Group-ը $100 մլն-ով։
«Ժնևյան հանդիպման ընթացքում նախագահներն ընդհանուր հարցեր են քննարկել, որոնք միշտ են քննարկում Ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Սենսացիաներ տեղի չունեցան, ծրագրում` ևս, համատեղ քննարկման կետեր ևս չկային: Սենսացիա կարող էր լինել այդ հանդիպումից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը»:
Ինչպե՞ս դիմակայել հաջողության ճանապարհին հանդիպող մարտահրավերներին, որո՞նք են այդ մարտահրավերները, և, ի վերջո, ինչպե՞ս հասնել հաջողության։
«Երբ յուղը ստանում ենք, կորիզը ինչքան էլ քամես, մեջը վիտամիններ մնում են, դա դառնում է շատ հարուստ անասնակեր։ Դա էլ տնային կենդանիների ու ձկների համար շատ սննդարար, օգտակար կեր է դառնում»
«Ժնևում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում հետընթաց գրանցվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, շվեյցարացի վերլուծաբան Նիկոլաս Հայոսը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը:
«Անասունների գլխաքանակը դեռ չենք պակասեցրել, այդքան կեր կապահովենք, բայց այն, որ մեր նախատեսած կաթնատվությունը չենք ստանա՝ ունենալով քիչ կեր, միանշանակ է»։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացվել է շուրջ 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար, որը 2016 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելի է համապատասխանաբար՝ 36.6 % և 26.3%:
«Հայաստանի և Ադրբեջանի բոլորովին իրարից տարբեր կերպարներ են ձևավորվում, մանավանդ՝ ադրբեջանական լվացքատան բացահայտումներից հետո, և ես մտածում էի, որ այս հանդիպումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի կերպարների փոփոխության ֆոնի վրա, այդպես էլ եղել է, իմ սպասումներից մի քիչ տարբեր՝ Ալիևը, այնուամենայնիվ, նահանջել է»: