Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել Լիբանանի հետ սահմանին, հայտնում է Times of Israel-ը։

Զորավարժությունները կտևեն հինգ օր՝ մինչև հոկտեմբերի 23-ը, Լիբանանի հետ սահմանի երկայնքով և այդ տարածքի իսրայելական քաղաքներում։

«Զորավարժությունների ընթացքում կուսումնասիրվեն համագործակցության տարբեր սցենարներ, այդ թվում՝ տարածաշրջանի պաշտպանությունը և տեղում անմիջական սպառնալիքներին արձագանքը։ Զորավարժությունների ընթացքում կլսվեն պայթյուններ, կօգտագործվեն թշնամու խորհրդանիշներ, տարածքում կգործեն անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և ռազմածովային նավեր, ինչպես նաև կդիտարկվեն անվտանգության ուժերի ակտիվ տեղաշարժեր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031