Բաժիններ՝

Լարված իրավիճակ Արմավիր քաղաքում. տղամարդը մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին պատանդ է վերցրել, ժամանել են մեծ թվով իրավապահներ. shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։

Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։

Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս