Բաժիններ՝

Կոլումբիայի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է ներխուժման մեջ․ «Ամերիկյան հրթիռը սպանել է համեստ կոլումբիացի ձկնորսին»

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ԱՄՆ-ին մեղադրել է երկրի տարածք ներխուժելու մեջ։

Ըստ նրա, ամերիկյան հրթիռի հարվածի հետևանքով «համեստ կոլումբիացի ձկնորս» է զոհվել։

«Ինչո՞ւ, հարցնում եմ ինքս ինձ, ազգային լրատվամիջոցներին չի հետաքրքրում այն, որ ամերիկյան հրթիռը համեստ կոլումբիացի ձկնորսի է սպանել Սանտա Մարտայում։

ԱՄՆ-ն ոչնչացրել է ձկնորսների ընտանիքն այն քաղաքում, որտեղ պետք է կայանա Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հանդիպումը։

Միացյալ Նահանգները ներխուժել է ազգային տարածք՝ համեստ ձկնորսին սպանելու համար հրթիռ արձակելով։ Նրանք կործանել են նրա ընտանիքը, նրա երեխաներին։ Սա Բոլիվարի հայրենիքն է, և նրանք նրա որդիներին սպանում են ռումբերով։

ԱՄՆ-ն վիրավորել է Կոլումբիայի ազգային տարածքը և սպանել աշխատասեր, ազնիվ կոլումբիացու։ Թող վե՛ր հառնի Բոլիվարի սուրը», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ հարված է հասցրել Կարիբյան ավազանում թմրանյութեր տեղափոխող սուզանավին։

Հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսին ԱՄՆ-ն վերադարձրել է հայրենիք՝ Կոլումբիա և Էկվադոր, որտեղ նրանք, ըստ Վաշինգտոնի հայտարարության, պետք է կանգնեն դատարանի առաջ։

Կոլումբիայի նախագահը իր գրառման մեջ չի հստակեցրել՝ արդյո՞ք զոհված ձկնորսը նշված ամերիկյան հարվածի զոհերից մեկն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս