Բաժիններ՝

Գյումրիում շմոլ գազի թունավորումից 55–ամյա կին է մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի 199/1 տան բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Մարինե Պ.-ի դին: Ըստ դատաբժշկի՝ Մարիա Պ.-ի մոտ ախտորոշել են «բիոլոգիական մահ, սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի», իսկ Շիրակի մարզի բնակիչ 68-ամյա Լուիզա Ո.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Սուր էկոգեն թունավորում շմոլ գազից աշտորոշմամբ: Նրան Գյումրու շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակի բացակայության և շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս