Բաժիններ՝

Պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը կավելանա 18%-ով

2018 թվականի պետական բյուջեի նախագծով՝ ընդհանուր նշանակության պետական ծառայությունների գծով ծախսերը կկազմեն 623.8 մլրդ դրամ։ 2017 թվականի ծրագրային բյուջեով հաստատված) ծախսերն այս ուղղությամբ 577.3 մլրդ դրամ էին։

Ընդհանուր նշանակության պետական ծառայությունների գծով ծախսերի ավելացումը 46.5 մլրդ դրամով պայմանավորված է գլխավորապես պաշտպանության ոլորտով։

Այսպես, 2018 թվականին ՀՀ պետական բյուջեից պաշտպանությանն ուղղված ծախսերը կկազմեն 246,9 մլրդ դրամ՝ 2017 թվականի ծրագրային (բյուջեով հաստատված) 209,8 մլրդ դրամի փոխարեն։ 2017 թվականի հաստատված ցուցանիշի համեմատ՝ պաշտանությանն ուղղվող ծախսերը 2018-ին կավելանան 37.1 մլրդ դրամով 17.7%-ով։

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ֆինանսավորումը կավելանա 9.7 մլրդ դրամով՝ կազմելով 274.7 մլրդ դրամ։

Իսկ հասարակական կարգին, անվտանգությանը և դատական գործունեությանը ուղղվող ծախսերը կկրճատվեն 100 մլն դրամով և կկազմեն 102.3 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031