Ոստիկանությունը մանկապարտեզում երեխային պատանդ պահողին վնասազերծելու համար հատուկ միջոց է կիրառել
Արմավիր քաղաքի մանկապարտեզում երեք տարեկան երեխային պատանդ պահած քաղաքացին փորձել է ինքն իրեն ﬖասել, իսկ ոստիկանները նրան ﬖասազերծելու համար հատուկ ﬕջոց են կիրառել: Երեխային ազատ արձակելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
«Պատանդառուն ինքնաﬖասում էր փորձում կատարել, նրան ﬖասազերծելու համար ոստիկանությունը հատուկ ﬕջոց է կիրառել»,- ասաց Պողոսյանը:
Նա նաև հայտնեց, որ զինված անձի կողﬕց պատանդ պահվող երեխան անﬖաս է: