Բաժիններ՝

Մխիթարյանը և ևս 3 ֆուտբոլիստ կհեռանան «Ինտեր»-ից

Մխիթարյանը և ևս 3 ֆուտբոլիստ կհեռանան «Ինտեր»-իցՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին խաղացող և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ներկայիս ակումբից:

Այս մասին գրում է Calciomercato-ը: Բացի Մխիթարյանից, ակումբից կհեռանան նաև Մատեո Դարմիանը, Ստեֆան դե Վրեյն ու Ֆրանչեսկո Աչերբին: 

Իտալիայի փոխչեմպիոնը նրանց նոր պայմանագրեր չի առաջարկի։ «Ինտեր»-ի սեփականատերերը ցանկանում են կրճատել աշխատավարձի բյուջեն։

Մխիթարյանի, Դարմիանի, Դե Վրեյի և Աչերբիի պայմանագրերի ժամկետը լրանում է 2026 թվականի հուլիսի 1-ին: Ավելի վաղ Մխիթարյանը հայտնել էր, որ դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս