«Մեր խնդիրը որևէ մեկին Հայաստանից լարելը չէ». Վալերի Օսիպյանը՝ օրենքով գողերի տներում իրավապահների գործողությունների մասին
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների նկատմամբ իրականացվող գործողությունները պայմանավորված են օպերատիվ տեղեկություններով, որոնք ենթակա չեն հրապարակման։
«Մեր խնդիրը որևէ մեկին լարելը չէ Հայաստանից: Ձեր ասած գողական կոչվածները, քրեական հեղինակություններն իրենք էլ են ՀՀ քաղաքացիներ, նույնպես ունեն իրավունքներ և պարտականություններ: Անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք ՀՀ-ում պետք է ենթարկվի օրենքին»,- ասաց ոստիկանապետը:
Նա հրաժարվեց որևէ գնահատական տալ, թե նախկին ոստիկանապետի և իշխանությունների օրոք քրեական հեղինակություններն ինչու էին իրենց լավ զգում և ինչու լայն արտոնություններ ունեին, և թե ի՞նչ է փոխվել այսօր։
Վ.Օսիպյանը հորդորեց արտոնությունների մասին հարցնել նախկին իշխանություններին, իսկ Հայաստանի դռները բաց են բոլորի առաջ, բայց օրենքը գերակա է:
Դիտարկմանը, որ Վանո Սիրադեղյանը պատմության մեջ մտավ քրեական տարրերին չեզոքացնելու արդյունքում, Վ.Օսիպյանը պատասխանեց, թե օրենքի առջև բոլորը հավասար են, և այսօր էլ պատմություն է կերտվում։
Մանրամասները՝ տեսանյութում