Բաժիններ՝

«ԱՐԻԴԵՍ» ընկերությունը կաշխատի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում

ՀՀ կառավարությունն «ԱՐԻԴԵՍ» ՍՊ ընկերությանը կտրամադրի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար։ Հարցը ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում։

Ընկերությունը զբաղվելու է նորարարական տեխնոլոգիաներով բժշկական կահույքի հավաքման և օժանդակ պարագաների արտադրությամբ և Հայաստանի տարածքում չարտադրվող ապրանքատեսակների, մասնավորապես` քիմիական լուծույթների արտադրությամբ:

Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը կսահմանվի 5 տարի:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի թիվ 785-Ա որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է ազատ տնտեսական գոտին, 2013 թ. օգոստոսի 1-ին գործարկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, 2013 թ. օգոստոսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ներկայիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս