Բաժիններ՝

«Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 15-ամյա տղայի մшհը․ դեպքի վայրում՝ ճաղավանդակի վրա, հայտնաբերվել է պարան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Ավան վարչական շրջանի բնակարաններից մեկից, որից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ավանի բաժին։

Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը 15-ամյա Մ.-ն է, ում կախված վիճակում հայտնաբերել են ծնողները, կտրել են պարանը, ապա տեղափոխել «Ուիգմոր» մոր և մանկան բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները արձանագրել են երեխայի մահը։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթուղթ է կազմվել, որը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան կախվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031