Պետական վերահսկողական ծառայությունը չի՞ ստուգելու Մովսես Հակոբյանի կոռուպցիոն «կծիկները»

«Մենք ուզում ենք, որ նոր նախարարն ամբողջությամբ մաքրված անցնի գործի և մտքում չլինեն այն բոլոր մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ-շատ խախտումներ։ Այնպես որ՝ մենք գնում ենք ոչ թե վնասելու, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, այլ մենք ունենք մեր ինֆորմացիան։ Այն կարևորությունը, որ ՊՆ-ն ունի երկրի համար, դրա համար մենք ուզում ենք, որ ՊՆ-ն լինի մաքուր, լինի ուժեղ, և այն մսխումները, որ եղել են, վերադարձվի բյուջե»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել՝ օր առաջ մաքրելու պետական համակարգը, և սյուրռեալիզմի շարքից է, որ նախարարներն իրենք են խնդրում, որ վերահսկողական ծառայությունը ստուգումները սկսի հենց իրենց գերատեսչությունից. «Մենք որևէ կաշկանդվածություն չունենք։

Հարցին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ներկայումս՝ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը նո՞ւյնպես ստուգումների կենթարկվի, որովհետև նրա վերաբերյալ էլ միշտ եղել են հրապարակումներ, որ կապ է ունեցել կոռուպցիայի հետ, Սանասարյանը պատասխանեց.

«Մամուլում ինչ-որ բան գրվելն այլ է, փաստերն այլ են: Այդ ամեն ինչը մենք տեսնելու ենք։ Չկա մեկը, որի վերաբերյալ ես ունեմ կաշկանդվածություն ու քայլեր չեմ անելու: Բայց ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի մեզ՝ որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձ, որպեսզի գտնենք կոռուպցիոն կծիկները»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս