«Ես ողջունում եմ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը». Թևան Պողոսյան

Ազգային ժողովն ու կառավարությունը գտնվում են ակտիվ համագործակցության դաշտում՝ նախկին պարտավորությունները կյանքի կոչելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, հիմք է ծառայելու բոլոր բացասական երևույթների դեմ պայքարին:

«Ես ողջունում եմ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային փոփոխությունների միտումը, դատական իշխանության համար անկախություն ապահովումը: Օր առաջ կցանկանայի, որ ձևավորվեր քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղան, որի շուրջ կհամախմբվեն բոլոր քաղաքական ուժերը, և այն կինի հանրության համար ընկալելի»,- ասաց նա:

Թևան Պողոսյանը ուրախությամբ փաստեց, որ Հայաստանը կարողանում է իր ճիշտ ստորագրությունը պահպանել միջազգային արենայում: «Պետք է շարունակել նաև համագործակցությունը անվտանգության խնդիրների հետ կապված՝ բարելավելու համար մեր անվտանգությունը միջազգային ատյաններում, համագործակցելով ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Պողոսյանն ընդգծեց, որ սահմանին ակտիվություն նկատվում է դեռ ապրիլից սկսած: « Հայկական զինված ուժերն ու պաշտպանության բանակը զգոն են, տիրապետում են իրավիճակին, և մենք պետք է ցույց տանք, որ զարգացման ցանկացած սցենարի դեպքում պատրաստ ենք քայլեր իրականացնել, և որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնա»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս