«Լուծումը մեկն է՝ ֆիլմից տարված գումարը պետք է վերադարձվի։ Սա գործընթաց է, որ բարոյականության շատ մեծ բաղադրիչ ունի»:
«Սակագնի իջեցման խնդիրը ոչ միայն վերաբերում է արդիականացման կամ կապիտալ ծախսերի հնարավոր կրճատմանը սակագնի մեջ, այլ նաև կորուստների կրճատմանն ու բացառմանը»։
«ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանակաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել՝ ալեկոծությունները շատ են»:
«Ալիևը, իհարկե, գիտակցում է, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, և այն ամենը, որ հետևել է դրան: Բայց պարզ է նաև, որ Ադրբեջանը երբեք չի գնա նրան, որ Ստեփանակերտը նստի բանակցային սեղանի շուրջ»:
«Ուժի գործադրումը Բաքուն անում է մի քանի եղանակներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Մանվել Գրիգորյանի ձերբակալության վերաբերյալ ՀՀԿ-ի հայտարարությունը:
«Բարեգործության մասով նախատեսվում է խստացում, և բարեգործության սահմանափակումների խախտումները պետք է լինեն բավականին էականորեն պատժելի, այնպես, որ կուսակցությունները և թեկնածուները չգնան այդ խախտման»,- հավելեց Դ.Իոաննիսյանը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը երեկ կրկին պարզաբանում էր հրապարակել, այս անգամ՝ վերջին օրերին տարածվող որոշ տեսանյութերի կապակցությամբ։
«Ես շատ էի ոգևորվել, բայց գիտության մասով որևէ բան չի փոխվելու, նույնը շարունակվելու է՝ հովանավորչություն, կաշառակերություն, պետական փողերի մսխում, գրագողերի հովանավորչություն, ընկեր-բարեկամ սկզբունքով շարժվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբանը։
Էջմիածին քաղաքի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ում հրաժարականի պահանջով վերջին օրերին քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, գտնում է՝ այն խնդիրները, որոնք բարձրացվում են քաղաքացիների կողմից, դրանց ուղիղ հասցեատերն ինքը չէ։
Ռիչարդ Չարնեցկու խոսքով՝ ԵՄ-ում մտահոգություններ չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է՝ այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշումը:
«Ադրբեջանը բացահայտ խոսում է հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին և փորձում հիմնավորել դրա օրինական լինելը: Ի դեպ, սա բազմաթիվ այլ հիմնավորումներով հնչում է նաև ադրբեջանցի այլ պաշտոնյաների շուրթերից»:
«Շատ ուրախ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվետվության նման՝ հանրությանը կարճ վիդեոուղերձ ուղարկեց Մոսկվայից, որ եղել են շատ դրական հանդիպումներ, կա դրական աուրա՝ Պուտինի հետ շփումների անձնական դաշտում»:
Դպրոցների ապագան մշուշոտ է։ Հատկապես բարձր դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը դժկամությամբ են դպրոց գնում։ Ծնողները դժվարությամբ են կողմնորոշվում, թե որ դպրոց ուղարկեն իրենց երեխաներին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այլ բովանդակություն ու կազմակերպական ձև կունենա:
Հայտնի գործարար, Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարության այսօրվա որոշման պատճառով Menu.am-ը կդադարեցնի իր գործունեությունը:
«Երբ ասում են՝ այլ կերպ, թող ասեն՝ այդ այլ կերպը ոնց է լինում։ Ես կարծում եմ՝ իրավապահ մարմինները եղել են իրենց լիազորությունների շրջանակներում»։
Այսօր կառավարության նիստում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Ոստիկանությանն առաջարկում են ոչ թե սահմանափակել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը, այլ դրանց օգտագործման մասին հանրային իրազեկվածություն ապահովող կարգավորումը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Սեյրան Օհանյանի վերաբերյալ որևէ հարցի` պատճառաբանելով, որ քննություն է իրականացվում և տեղեկատվություն չի կարող բացահայտել:
Արդեն ակնհայտ երևում է, որ կառավարության ներսում կոնսենսուս չկա։ Կոնսենսուս չկա՝ անգամ ամենակարևոր տնտեսական հարցերի շուրջ։ Թե՛ քաղաքական, թե՛ անձնական առումով։ Ամենացցուն ու թարմ օրինակը Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված պատմությունն էր։
«Լավ է, որ աշխարհի հայտնի պետությունների ղեկավարները սպասում են ՀՀ վարչապետի զանգին»,- այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։
Մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափը կսահմանվի ամսական 100 000 դրամ։
«Շարունակաբար ուժի դիրքերից հանդես գալը դարձել է սովորական երևույթ բանակցող և հակամարտող կողմերի համար: Բայց միանշանակ ասել, որ կա պատերազմով հակամարտությունը լուծելու մտադրություն, ես չեմ կարող»,- նկատեց Հայոսը:
«Սրանք պետք է բավականին լուրջ մտածելու առիթ տան և՛ ՀՀ կառավարությանը, և՛ Ռուսաստանի հայկական կազմակերպություններին, և՛ ընդհանուր առմամբ բոլորիս»։
Օրվա լրահոսն անսպասելի էր: Անակնկալները վերջին շաբաթների լրահոսում եզակի չեն: Բայց այս անգամ երկու առերևույթ տարբեր ու միմյանց հետ չկապվող լուրեր հայտնվեցին քով քովի: Մեկը տեղական լուր էր: Մյուսը` արտերկրից էր:
«Ուրախ եմ, որ կարող եմ խորհուրդներ տալ, բայց դրանից ավելին անելը դժվար կլինի դրսի մարդու համար»,- այս մասին այսօր ՀՀ ԱՀ-ում կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն:
«Միջազգային ֆինանսական շուկայի հետ աշխատանքը կարևոր է»,- այս մասին այսօր ՀՀ ԱՀ-ում կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն:
«Եթե չկա ժողովրդավարություն, ընտրական ժողովրդավարություն, որում տարբեր քաղաքական կուսակցություններ մասնակցում են, հաղթում են, մարդիկ կարողանում են առաջընթաց ապրել, այսպես ասած, քաղաքական «խաղի» միջոցով, ապա ստիպված ունենում ենք մի խմբի կողմից իշխանության մենաշնորհում»:
«Այնպես չէ, որ, եթե մի նախարարություն չկարողացավ անցկացնել իր տեսակետը, նախարարը պետք է հրաժարական տա, ինքը պետք է շարունակի աշխատել, իր հատուկ կարծիքը թույլ կտա կառավարությանն ավելի ուշադիր նայել այդ ոլորտին ու կոմպրոմիսի գնալ այս հարցում»։