Թուրքիան ցանկանում է Կատարից օգտագործված կործանիչներ գնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ծոցի երկրներ իրականացրած այցերի շրջանակում այժմ գտնվում է Կատարում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այնտեղ Էրդողանի հիմնական օրակարգը կործանիչների զինանոցն ամրապնդելու նպատակով եվրոպական արտադրության «Eurofighter»-ների ձեռքբերման շուրջ բանակցություններն են:

Այդպիսի պնդումների մասին գրում է ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ կործանիչների քանակը 24-ն է, ընդ որում, ոչ նոր, այլ օգտագործված:

Զուգահեռ նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան միջնորդում է Կատարի ու Թուրքիայի միջև գործարքի կքնման հարցում, որով ենթադրվում է ոչ միայն «Eurofighter»-ի, այլև «Tranche 3A» կործանիչների տրամադրում:

Ըստ աղբյուրի՝ գործարքը, որը արժենալու է միլիարդավոր եվրոներ, դեռևս տեխնիկապես անավարտ փուլում է գտնվում և բանակցություններն այն ամբողջացնելու ուղղությամբ շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս