Նոր շրջադարձ Մերձավանի գործով. ըստ վկայի՝ փետրվարի 5-ին կրակողը Վալոդյա Գրիգորյանի եղբայրը չի եղել. News.am

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիր նստավայրում կայացած դատական նիստում այսօր վկայություն է ներկայացրել փետրվարի 5-ին Մերձավանում կրակոցների հետևանքով մահացած Գրիգոր Օհանյանի եղբայրը։

«Արմեն Ղազարյանն իր ձեռքում գտնվող ինքնաձիգը մոտ երկու մետրից պահեց իմ ուղղությամբ, ասաց՝ վրա մի արի, կկրակեմ, ես նրան հայհոյական խոսքով ասացի՝ հեռացիր և հաշվի չառնելով զենքի առկայությունը, ձեռքով հարվածեցի դեմքին, որից նա հետ–հետ գնալով մոտ 20 մետր գնալով սկսվեց անկանոն մենահամ կրակոցներ արձակել մեր ուղղությամբ, ինչի արդյունքում երեխայրս Գրիգոր Հովհաննյանը և ընկեր Սերգեյ Նարմադյանը ստացան վնասվածքներ»,– ասել է վկան։

Նա ընդգծել է, որ Պայքար Գրիգորյանի կողմից չի նկատել կրակոցի արձակում։

Վկայի վկայության համաձայն՝ դեպքի ընթացքում ներկա են եղել Անդրանիկ Ազարյանը, Արթուր Գալստյանը, մարզպետ Գալստյանը, Վլադիմիր Խդերյանը և այլ անձինք։

Հիշեցնենք, որ նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս