Այո՛, ՔՊ-ականները ստորագրելու են իմպիչմենտի տակ. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հե,՝ քաղաքական հետապնդում է։ Եվ այս հետախնդումը պայմանավորված է թե՛ ՏԻՄ մակարդակում նրա ակտիվությամբ, ազդեցիկությամբ և մի քանի հարթակներում ՔՊ-ին հաղթելու փաստով, թե՛ իմպիչմենտի գործընթացով «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու լինելու փաստով։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այսօրվա կառավարիչների վախն իմպիչմենտի գործընթացից։
Վստահ եմ, որ արդեն ծանոթացել եք Դավիթ Համբարձումյանի տարածած հայտարարությանը, որ իր վերադարձից հետո Հայաստանում բոլորս պայքարելու ենք բոլոր քաղբանտարկյալների, փաստացի նաև իր ազատության ու իշխանափոխության համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Մամիջանյանը։
Ըստ Հայկ Մամիջանյանի, երբ հունիսին նախաձեռնում էին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, դրան որևէ մեկը չէր հավատում, բայց այսօր գործընթացն ունի խորհրդարանական և արտախորհրդարանական աջակցություն, իսկ թե դրա վերաբերյալ ինչ հայտարարությոններ են անում իշխանությունները կամ նրանց լրատավականները՝ իրեն բացարձակ հետաքրքիր չէ։
«Այն ՔՊ-ականները, որոնք այդ օրը երեկոյան ստորագրելու են իմպիչմենտի գործընթացի տակ, այդ օրը առավոտյան փրփուրը բերաններին պաշտպանելու են Փաշինյանին։ Այո, ես հավատում եմ դրան, կարծում եմ՝ այլ բան ակնկալել այս ռեպրեսիվ մեխանիզմի պարագայում՝ անհնար է։
Եթե ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն աղետ է, նրան պետք է հեռացնել, ես ինչպե՞ս կարող եմ կանգնել ու ասել՝ դժվար է նրան հեռացնելը։ Որքան էլ դժվար լինի, ամեն ինչ պետք է անենք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ քանի՞ ՔՊ-ական է համաձայնել իր ստորագրությունը դնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացով ձևաթղթի,տակ՝ հարցին, Հայկ Մամիջանյանը չպատասխանեց, շեշտելով, որ գործընթացին կվնասի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

