Վերաքննիչ դատարանը նիստն ընդմիջեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը կքննվի օգոստոսի 10-ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսին՝ 14:00-ին:

«Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- ասաց Օրբելյանը: Բողոքի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց՝ հավելելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031