«Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում». ՀՔԾ պետ
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հերքում է, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել «Վիկիլիքսի» նյութերի հիման վրա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցումն է։
«Եղել են քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ձեռք բերված ապացույցներ»,- ասաց նա՝ հրաժարվելով բացել փակագծերը, թե ինչ ապացույցներ են եղել։
168.am-ի հարցին, թե ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված խնդիր չի՞ տեսնում, Ս.Խաչատրյանը պատասխանեց. «Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը պատրաստ է ապահովել, եթե պարոն Պողոսյանը կգտնի, որ իրեն վտանգ է սպառնում, կարող է համապատասխան դիմումով դիմել վարույթն իրականացնող մարմնին և ստանալ այդ պաշտպանությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում