Անցած տարի կառավարությունը չի կատարել պետական բյուջեով նախատեսված 80 մլրդ դրամի ծախս։ Դա համարժեք է շուրջ 165 մլն դոլարի։
Մայիսյան հաղթանակի օրերին Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ պատերազմական ընկերների՝ գեներալիտետի հետ հայտնի լուսանկարը, բավական լուրջ աժիոտաժ առաջացրեց հանրային տարբեր շրջանակներում:
«Վրացական կոնֆլիկտի պատճառով վրացիները չպետք է մտածեն, որ անպայման պետք է Լարսը փակեն, որպեսզի վնասեն այլ երկրների, այդ թվում՝ իրենց բիզնեսին։ Նման բանի չպետք է գնան»։
«Կարծում եմ՝ այս հանդիպումը չի օգնել ինչ-որ կերպ թուլացնել առաջացած էսկալացիան շփման գծում, բայց կարևոր է, որ նախարարները և ղեկավարները շարունակեն խոսել մի իրավիճակում, երբ տարածաշրջանային զարգացումները կարող են դրամատիկ ընթացք ստանալ ժամերի ընթացքում»:
Վերջին շրջանում շատ է խոսվում 12-ամյա դպրոցական կրթության անարդյունավետության մասին։ Այդ մասին խոսում են ոչ միայն ծնողները, աշակերտները, այլև ոլորտի մասնագետները, ուսուցիչները։ Նախարարությունը հայտարարում է, որ ուսման տևողության կրճատման մասին խոսք լինել չի կարող։ Բայց բանն այն է, որ խնդիրն առկա է, և չպետք է անտեսենք։
ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, տակնուվրա է արել քաղաքական ու իրավական դաշտը: Վ. Գրիգորյանի հայտարարությունից անակնկալի են եկել ոչ միայն քաղաքական մի շարք ուժեր, փորձագետներ ու սահմանադրագետներ, այլև իշխանական ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները:
Էմմա Բեգիջանյանն այն կարծիքին է, որ Հայաստանի չեզոք, հավասարակշիռ դիրքորոշումն ամենաճիշտը կլինի, որովհետև ցանկացած այլ դիրքորոշում սխալ կընկալվի երկու կողմի կողմից էլ։ Նա նշեց, որ Հայաստանը թույլ է գործում, այնինչ կարող էր լարումը նվազեցնելուն ուղղված միջնորդական ջանքեր նախաձեռնել։
«Բացարձակ նորություն չեն, ինչո՞ւ պիտի նորություն լինեն. ԿԲ-ն իր գումարներն առնում է, որպեսզի փոխարժեքը էլի չընկնի, եթե Կենտրոնական բանկն այդ դոլարը չառնի շուկայից, կուրսը կիջնի մինչև 350-400։ ԿԲ-ն առնում է, հանում է շրջանառությունից դոլարը, որպեսզի փոխարժեքը պահպանվի։
«Բնականաբար՝ չկա նման վտանգ, իսկ եթե Գագիկ Մինասյանն ասում է, ապա պետք է հիմնավորի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Կան երկրներ, որտեղ կոռուպցիա կա, բայց ներդրումներ լինում են, այնտեղ ներդրողը պետք է ինչ-որ հարաբերությունների մեջ մտնի չինովնիկների հետ, և միշտ հարց է առաջանում՝ որքանո՞վ է դա երաշխավորված, քանի դեռ իշխանությունում այդ չինովնիկներն են, բնականաբար, իրենց ներդրումները երաշխավորված կլինեն»։
Կարինե Աշուղյանը մահացավ։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մեզ մոտ հիմնականում աճում են վարկերը, որոնց մեծ մասը սպառողական բնույթի են և գնում են ոչ արտահանելի հատված, սա իրականում վտանգավոր է»,- ընդգծեց Վարդան Արամյանը։
Մահացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը:
«Ես Վահե Գրիգորյանին ճանաչում եմ վաղուց՝ 2004-2005 թվականներից, մենք տարբեր հարցերով ընդհանուր գործեր ենք ունեցել ՄԻԵԴ-ում։ Տվյալ դեպքում պետք է հստակեցնեմ իմ կոռեկտ դիրքոորշումը՝ ես համաձայն չեմ նրա մեկնաբանությունների հետ»։
Վարչապետը արձանագրեց, որ այս մարդիկ հաղթահարել են հուսահատությանը, այն «քուչային», որտեղ, տրամաբանության համաձայն, պետք է 30 տարի «պպզեին» և սպասեին, թե ով կգա և կառաջարկի ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպիման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։
«Չեմ կարծում, որ հայկական կողմը խուսափում է՝ դատելով այս մեկ տարվա զարգացումներից, ըստ երևույթին, դրա դիմաց գնացել է ինչ-որ գործարքի։ Թե գործարքը ո՞րն է եղել, սա արդեն կարող են միայն իրենք ասել»։
Նրա խոսքով՝ մի կողմից Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական տվեց, բայց մյուս կողմից՝ իշխող թիմը թույլ չի տալու, որպեսզի ռադիկալ ուժերը դիմեն հակաօրինական քայլերի, որի փորձը եղավ հունիսի 20-ին, երբ ակտիվիստները փորձեցին գրավել խորհրդարանի շենքը։
«Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ինչի՞ պետք է պարոն Թովմասյանը չգնա աշխատանքի, և ինչպե՞ս են մեկնաբանում, որ նրա լիազրություններն ինչ-որ կերպ դադարեցված են»։
«Հանդիպումներ եմ ունեցել և երեկ, և այսօր ՍԴ անդամների մի մասի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
«Եթե այս խնդրին ավելի լուրջ վերաբերվենք, ապա ՍԴ անդամն ինքնուրույն կերպով, որքանով հասկանում եմ, չի կարող մեկնաբանել Սահմանադրության այս կամ այն դրույթը։ ՍԴ-ն համապատասխան հարցադրումների դեպքում է որոշումներ կայացնում, կամ Սահմանադրությունը մեկնաբանում»։
Այս օրերին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ ունեցավ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների և պաշտոնյաների հետ։
«Ընկերությունը նախկինում ինչ-որ խոստումներ է տվել, հիմա դրա պահանջն են առաջ քաշում: Միևնույն ժամանակ, որքան ինձ հայտնի է, ընկերությունն ուշադրություն է դարձնում նեղ մասնագիտական կարողություններին, քանզի որպես այդպիսին՝ ուղղակի բանվորի աշխատանք գրեթե չկա, ավտոմատացված է»:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով կան լուրջ տուժածներ:
«Կարծում եմ՝ սա Ադրբեջանի պահվածքի հետևանք է, քանի որ այդ պայմանավորվածությունների մեջ կան որոշ հստակ քայլեր, որոնք պետք է իրականացնի Ադրբեջանը, սակայն վերջինս պատրաստ չէ»:
ԲԴԽ անդամ առաջադրված ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարեց մեկնաբանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ:
«Հիմա ես կարող եմ ինքս ինձ հռչակել Հռոմի պապ, դրան ի՞նչ է հետևելու՝ ոչինչ, քանի որ դա անհեթեթ ու անտրամաբանական է՝ հեռու իրավունքի ու Սահմանադրության նորմերից։ Որպես իրավաբան՝ այդ կարգի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում։ Թող նրան սատարողները հայտարարեն, դա նախապե՞ս էր ծրագրված, թե՞ ոչ»։
«Այդ հատվածն ինձ համար անակնկալ էր»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ հավելելով, որ իր համոզմամբ՝ այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել:
Թե օրենքով ո՞վ է ճիշտ, Ն.Զոհրաբյանը ցանկություն հայտնեց այդ հարցի պատասխանը լսել որևէ կողմին չհարող, ոսկե միջինում գտնվող սահմանադրագետներից, օրինակ՝ Գագիկ Ղազինյանից, Գևորգ Դանիելյանից, որպեզի քաղաքական գործիչներն էլ հասկանան այս ամբողջ պատմության ճշմարտության գինը:
«Այս ամենը տպավորություն է թողնում Ռուսաստանում, որ Քոչարյանի գործը շատ ձեռնտու է իշխանություններին՝ այն առումով, որ այն երկարի-երկարի, անընդհատ մոբիլիզացնեն կողմնակիցներին՝ փակելով կառուցողական ու գործնական աշխատանքի բացակայությունը։ Ընդհանուր տնտեսական իրավիճակը չի փոխում, սա է իրականությունը»։