Մամիկոն Խաչատրյանը` մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության նժույգ-թափերի եզրափակչում Մամիկոն Խաչատրյանը հավաքելով 14,600 միավոր՝ դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը հավաքեց միայն 14,433 միավոր և 4-րդն է:
Աշխարհի չեմպիոն դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Հոնգ Յանմինգը։

