Սարհատ Պետրոսյանը կնշանակվի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի Սարհատ Պետրոսյանը։ Այս հարցը ՀՀ կառավարության վաղվա նիստում կներկայացնի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ Սարհատ Պետրոսյանն ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում՝ որպես դոցենտ։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են հատկապես քաղաքային որակյալ միջավայրերի ու քաղաքների զարգացման քաղաքականությունների մշակումը։ Շուրջ երկու տասնյակ հրատարակությունների ու բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 2016 թվականին նշանակվել է Վենետիկի ճարտարապետական բիենալիում Հայաստանի տաղավարի համադրողը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031