Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Չգրված կանոն կա, կարծես, որ զոհված տղերքի որոշ նիկոլամետ ծնողների կարծիքներ գերադասելի է չմեկնաբանել։
Ինքս այդ վարքականոնի մեջ եմ գործել, եւ գործում։
Սակայն ԱԺ-ում որպես ընդդիմադիր հայտնված, իսկ հետո՝ իր նախկին խմբագրության ղեկավարի հովանու տակ հայտնվածի այսօրվա հերթական խայտառակությունը ապացուցում է, որ նա միտումնավոր չարաշահում է իմ եւ ձեր բարեկրթությունը։
Ուստի թող ես առաջինը սա ուղիղ ասեմ։
Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը։
Հասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ… չեմ գրում, քանզի դա ինձ ցավ է պատճառում։
Ափսոսում եմ, որ իր նմանը այդ պահին որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր ժամանակին ինձ երաշխավոր է եղել դատարանում։
Վերապրում եմ ՀՓՇ-ի միտինգների արանքում իմ ու Գեղամի դառը եւ по душам առանձնազրույցը ՀՀԿ իմ աշխատասենյակում եւ ափշում, կարկամում ու խելագարվում մարդկային դեգրադացիայի նման ողբերգական ընթացքից»,- գրում է նա։

