«Հովիկ Աբրահամյանը Հայաստանում է և պետք է հրավիրվի ՀՔԾ». Արթուր Վանեցյան

«Մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն Մարտի 1-ին կիրառված զենքերի հետ: Բայց դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքներում իրականացված խուզարկությանը, որի արդյունքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել։

Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում է և պետք է հրավիրվի Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու։

Ա.Վանեցյանը նշեց, որ ինչպես ՀՔԾ պետն էր հայտարարել, կան մոտ 300 պարկուճներ, որոնք պարզ չէ, թե որ զենքերից են կրակվել, և չի բացառվում, որ այդ պարկուճներից մեկը կրակվել է Հովիկ Աբրահամյանի մոտ հայտնաբերված զենքերից: ԱԱԾ պետի խոսքով՝ հնարավոր է, որ Մարտի 1-2-ին այդ զենքերն օգտագործվել են այն անձանց կողմից, ովքեր ներառված չեն եղել իրավապահ համակարգում:

Նա չասաց, թե Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են կրակել, բայց նշեց, որ նախկինում էլ հայտարարվել է, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք չեն եղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ.

«Եղել են թիկնապահներ, կողմնակիցներ: Ես չեմ նշում Հովիկ Աբրահամյանի անունը, որ եղել են նրա կողմնակիցները: Զենքը հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս