Բաժիններ՝

«Բոնվառոն» ընկերությունը կաշխատի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում

«Բոնվառոն» ՍՊ ընկերությունը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում կսկսի գործունեություն իրականացնել։ ԱՏԳ-ում շահագործողի թույլտվություն ստանալու համար ընկերությունը դիմել է կառավարությանը, և հայտը վաղը կհաստատվի գործադիրի նիստում։

Այս ընկերությունը ստեղծվել է այս տարվա հունիսի 25-ին։ Հիմնադիրն Արման Սիրեկանի Ապիտոնյանն է։

«Բոնվառոն» նախատեսում է աշխատել մշակող արդյունաբերության՝ սննդամթերքի արտադրության, առևտրի, լոգիստիկ՝ սառնարանային և պահեստային տնտեսության ոլորտներում: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը կսահմանվի 7 տարի:

Հիշեցնենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Դրա գործառնական տեսակը սահմանված է՝ որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս