Բաժիններ՝

Պեսկովը հերքել է այն պնդումները, որ Բուդապեշտի գագաթնաժողովը խափանվել է

Դմիտրի Պեսկովը հերքել է այն պնդումները, որ Բուդապեշտի գագաթնաժողովը խափանվել է և ընդգծել, որ հստակ ժամկետներ չեն եղել։

«Ոˊչ Թրամփը, ոˊչ Պուտինը չեն ուզում իզուր ժամանակ կորցնել: Նրանք չեն ուզում ուղղակի հանդիպել: Նրանց հանդիպումը կայացնելու համար պիտի աշխատանք կատարվի, ինչպես հայտնել են ՌԴ արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը», – ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ ՌԴև ԱՄՆ նախագահները չեն բացառում ապագայում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը։ Այո, ԱՄՆ նախագահը ասել է, որ ներկա պահին չի մտածում հանդիպման մասին, սակայն վերջին օրերս նա շել է, որ չի բացառում գագաթնաժողովի անցկացումը և այս տեսակետը ասել նաև նախագահ Պուտինը:

ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ Կրեմլը ողջունում է Ճապոնիայի նորանշանակ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ:

«Մենք նույնպես կողմ ենք Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն», – հայտնել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս