«Ես նախկինի նման կարծում եմ, որ ռուսերեն լեզվի ազատ իմացությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան։ Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, եթե որևէ մեկը պատրաստ է վիճարկել և բանավիճել, պատրաստ եմ հանրային քննարկման»,- ասաց Կիսելյովը։
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:
Տարվա առաջին ամսվա ընթացքում տնտեսությունից հավաքագրվել են 80.28 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
«Մենք բոլորս, որպես կանոն, թքած ունենք արժանիների վրա, 10-րդ անգամ կգնանք անարժանների հետևից։ Դրա մասին է պետք մտածել։ Մեր փակուղին այդտեղ է։ Մենք կակոկրատական հոգեբանություն ունենք»:
Ցավոք սրտի, ներկայումս հեռարձակվող մուլտֆիլմերը, ելնելով հոգեբանական, մանկավարժական և էթիկական տեսանկյունից, ստեղծված են ոչ գրագետ և կարող են երեխայի համար լինել վնասաբեր։
«Կնոջ դիտանկյունը, որը կարող է լինել նոր, թարմ, այլ է, քան այն, ինչ տղամարդը 100 տարվա ընթացքում ստեղծել է: Պետք է ճիշտ պատմության, ճիշտ հերոսի միջոցով տալ կնոջ դիտանկյունը, և ամեն ինչ կհաջողվի»:
«Ադրբեջանի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ հյուսիսային հատվածներում՝ Ռուսաստանի սահմանակից գոտիներում, առկա է սուննիադավան բնակչություն, սակայն ինչ-որ հատուկ շեշտադրում ադրբեջանական իշխանությունների կողմից՝ սուննիադավանության ուժեղացման, չի կարելի արձանագրել»:
«Կուզեմ՝ ամուր կապ ստեղծվի Հայաստանի և Գերմանիայի բուժական ոլորտի միջև։ Բայց հետագայում նաև այստեղ՝ արտերկրում, իրագործելու պլաններ ունեմ: Կփորձեմ այդ երկուսը համատեղել»։
«Համարելով, որ Աստված ամբողջ աշխարհը ստեղծել է բոլորիս համար, միևնույն է, ինձ այստեղ` Հայաստանում եմ լավ զգում։ Միգուցե դա նրանից է, որ, երբ ղարաբաղյան շարժումը եղավ, մերոնք գնացին Ղարաբաղ, երբ բոլորը փախչում էին այնտեղից»։
«Փոխենք աշխարհը» «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակում հարվածային գործիքները նվագում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
10 օր առաջ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվարի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` Հայաստանի տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել էր 6.5%։
Վլադիմիր Եվսեևի գնահատմամբ՝ նախորդ տարի սանձազերծված ապրիլյան պատերազմը փոխեց հակամարտության գոտում ուժային հավասարակշռությունը՝ Հայաստանին նույնիսկ ժամանակավոր առավելություն տալով, քանի որ Հայաստանում հայտնվեցին այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Իսկանդերը», «Սմերչը», «Բուկը», «Սոլնցեպյոկը» և «Ավտոբազա» համակարգերը:
Հովհաննես Սահակյանի խոսքով` այս մեխանիզմը շատ ավելի հստակեցված է, շատ ավելի պարզ և վերահսկելի է. «Վերահսկողության մի քանի շերտեր կան: Ընտրացուցակների խնդիրը լուծված է, վերջնական ցուցակները հրապարակվելու են»:
«Բացառում եմ, որովհետև չկան շահագրգիռ արտաքին խաղացողներ։ Ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ ԱՄՆ-ը, Ռուսաստանին ընդհանրապես պատերազմ հարկավոր չէ, Եվրոպան ինքն է խորտակվում»։
Վանաձոր քաղաքում ավագանու նիստերի բոյկոտների հետ կապված իրավիճակը կհանգուցալուծվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Շուրջ 1 տարի առաջ հանրությանը ներկայացվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, որի հիմնական հեղինակն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Այն ժամանակ հայտարարվեց, թե ծրագրի նախագիծն արդեն կառավարությունում է, քննարկումներից հետո կհաստատվի:
Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:
«Քաղաքագիտության մեջ կա մի կանոն՝ եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում՝ բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ»։
«Ես հույս ունեմ, որ լավ իմաստով թեժանալու է պայքարը։ Այս պահին ամենամտահոգիչն այն է, որ որևէ մեկը որևէ տեսանելի բան չի ասել, և այստեղ ես համաձայն եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքին, որ միայն Հանրապետական կուսակցությունն է, որ ինչ-որ քաղաքական պատկեր ունի…»:
«Մեր երկիրը գնում է ընտրության, բայց հանրությունը չգիտի՝ գնում են ընտրության, որ ի՞նչ անեն, ի՞նչ են ուզում փոխել: Եթե այս գլխավոր հարցի պատասխանը մենք չտանք, ապա կարևոր չէ, թե ինչպիսի տեխնիկական միջոցներ ենք օգտագործելու, և դրանց օգտագործման պարագայում ինչպիսի խախտումներ են լինելու»:
«Գիտեք մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ` Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն»:
«Մենք իրականում Հայաստանում ունենք ունիկալ շանս, լինելով ավանդապաշտ, հարգելով մեր պատմությունը, կրթվելով, լինելով խելացի՝ լինենք բաց, հանդուրժող և ժամանակակից: Հուպ տվեք, լավ եղեք, մենք ձեր կարիքը զգում ենք»,- ասաց նա:
Ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան բողոքի համար ավելի քիչ պատճառներ։
Այն, որ մեր իշխանությունները Սփյուռքի հետ հարաբերություններն իլֆ-պետրովյան «Տուր ինձ մեկ միլիոն, տուր ինձ մեկ միլիոն» բանաձևից բարձրացնելու փորձ են անում` պարզ էր դարձել դրանից մեկ տարի առաջ:
«Ես չեմ ակնկալում ՌԴ-ի կողմից միջամտություն, քանի որ չեմ կարծում, որ կան դրույթներ, որոնք անընդունելի են որևէ կողմի համար։ Ես նաև ՌԴ-ի հետաքրքրությունը չեմ տեսնում, քանի որ ՀՀ-ը ևս պետք է կառուցվածքային կապեր խորացնի ԵՄ-ի հետ, դա մի բան է, որը սպառնալիք չի հանդիսանում ՌԴ-ի համար»։
«Հայաստանը ճիշտ արեց՝ հրաժարվելով նախաստորագրել համաձայնագիրը, քանի որ համաձայնագրի տեքստով ՀՀ-ի ռազմական քաղաքականության վերահսկողությունն անցնում էր ԵՄ-ին։ Նրանք, ովքեր կազմել էին այդ համաձայնագիրը, անուշադիր էին եղել, նրանք թույլ էին տվել կոպիտ սխալ՝ առաջին հերթին»։
Խաղաղություն բոլորն են ուզում, բայց ի՞նչ գնով: Այս անգամ «Պրեսսինգ» ակումբը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկում է Ղարաբաղյան հարցի թեման:
«Լիդիան Արմենիայի» մասով կարող եմ ասել, որ ի սկզբանե շահագրգռված ենք եղել ԱՃԹՆ-ի ներդրմամբ, ինչը հենց սկզբից ցույց ենք տվել, շատ ակտիվ ենք եղել, ներկայացված ենք բազմաշահառու խմբում և վստահ ենք, որ Հայաստանի անդամակցությունը դրական կազդի մեր ընկերության և Ամուլսարի ծրագրի վրա։
«Ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բովանդակությունը չի կարող համեմատվել Ասոցացման համաձայնագրի հետ, քանի որ 2013թ. փաստաթուղթը շատ ավելի լուրջ համագործակցություն էր խոստանում կողմերին, այն ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է տեղափոխեր այլ մակարդակի»:
Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ: