Շիրակի մարզպետն ու Կանադայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ Դավիթ Առուշանյանը ներկայացրել է մարզն՝ ընդգծելով, որ այն գյուղատնտեսական ուղղվածություն ունի, հատկապես հողագործությունը և անասնապահությունը բավական զարգացած են, հարուստ է նաև տուֆ քարով։
Դեսպանն ընդգծել է, որ Գյումրին առանձնակի է կարևորում, հատկապես, որ քաղաքի հետ կպված ջերմ հիշողություններ ունի
«Գյումրու հետ կապված շատ ջերմ հիշողություններ ունեմ, քանի որ տարիներ առաջ կնոջս ամուսնության առաջարկ Գյումրիում եմ արել և ինձ համարում եմ հայ փեսա։
Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա վստահ եմ՝ եթե կա ցանկություն՝ ամեն ինչ կստացվի։ Մեր դեսպանատան բացումից երկու տարի է անցել, բավական աշխատանք է տարվել այս տարիների ընթացքում, թե մինչ այդ կենտրոնացել էինք կառույցի կայացման, հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման վրա՝ այժմ էլ անելու ենք հնարավորը ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման համար»։
Մարզպետն ու դեսպանը խոսել են համագործակցության հնարավոր տարբերակների, մասնավորապես տնտեսական հարաբերությունների զարգացման, տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, գործարար կապերի հաստատման մասին։
Հանդիպման ավարտին մարզպետն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով։

