Բաժիններ՝

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը: Այս մասին գրում է «Ազատությունը»:

Վիճարկվող որոշմամբ նախատեսվում է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Միևնույն ժամանակ, Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ վիճարկվող ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Այսպիսով, թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Մարուքյանը կբողոքարկի Դատարանի՝ վիճարկվող ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ միջանկյալ որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031