«Կադրային ոլորտը շատ դինամիկ ոլորտ է, և երբեմն լինում են փոփոխություններ։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա, որքանով տեղյակ եմ, նա որոշել է զբաղվել ավելի ակտիվ քաղաքական գործունեությամբ, այդ պատճառով էլ որոշել է պաշտոնից ազատվել»:
«Ե՛վ աղջիկը, և՛ տղան չեն ուզում իրենց հորը տեսնել: Մեծ աղջիկն անուղղակիորեն հորն է մեղադրում մոր բացակայության համար: Ասում է՝ մորս վերադարձրու, և ես քեզ կներեմ»,- նկատեց փաստաբան Կարեն Ղազարյանը:
Օրերս հայտնի դարձավ, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ Հայաստանում այլ պաշտոնի անցնելու նպատակով:
Իրականում, սակայն, այդ ընտրությունը ոչ այնքան Գրիգորյանի հաղթանակն էր, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի լայն իմաստով՝ հեղափոխության պարտությունը։ Առանձին վերցրած մի քաղաքի քաղաքապետի ընտրություններին այդպիսի նշանակություն էր տվել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր մեդիադաշտը գնում է սևերի ու սպիտակների բաժանման, և այն պայքարը, որն այսօր կա քաղաքականության մեջ, ավելի վառ է արտահայտվում լրատվամիջոցներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով մեդիադաշտում տիրող իրավիճակին։
«Իմ կարծիքով՝ ընտրության արդյունքները բավականին կանխատեսելի էին, այժմ այլևս էյֆորիա գոյություն չունի, և բավական չէ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անուն տա, և այդ անունը ցանկացած պահի ընտրվի»,- շեշտեց Վ. Հակոբյանը։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հուլիսի 1-ից ռուսական «Գազպրոմը» արդյունաբերության և բնակչության համար գազը կթանկացնի 1.4 տոկոսով՝ կատարելով Ռուսաստանի դաշնային հակամենատիրական ծառայության մայիսի 13-ի հրամանը:
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում փոխընդունելի լուծումներ կգտնվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ բանակցություններին։
«Հացը կողմնակի հոտ, բույր, գույն չպետք է ունենա: Հացից հացի հոտ պետք է գա, այն պետք է պարունակի ալյուր, դրոժ, աղ և ջուր: Սև հացերի դեպքում մի երկու տարի առաջ բացահայտեցինք, որ գունանյութ են պարունակում»:
Ընտրական ողջ քարոզարշավի պատասխանատուն էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով ակնհայտ հակաքարոզ և վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի հասցեին։
Երեկ՝ հունիսի 9-ին, հիվանդանոցում մահացել է ՀՀ նախկին պետնախարար (1993թ.), ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (1995-1998թ.), Բնապահպանության նախկին նախարար (1998-2000թթ.) Գևորգ Վարդանյանը (Ժոկոն)։
Այժմ արդեն Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում։ Արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինչպե՞ս կվարվի, հատկապես, եթե Վ. Բալասանյանը Փաշինյանին ցանկալի հրաժարականն ինքնակամ չներկայացնի։ Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։
«Կարծում եմ՝ ՊՆ-ն անզգուշություն է ցուցաբերել պատասխան գործողության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ: Մեր զինված ուժերը հակառակորդի ցանկացած ոտնձգությանը միշտ էլ արժանի պատժիչ հակահարված են հասցրել, սակայն միջազգային քաղաքականության տեսանկյունից այն երբեք չի հանդիսացել Ադրբեջանի համար շահարկման առիթ»:
Ոստիկանության այս պարզաբանումը 168.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը որակեց՝ որպես աճպարարություն, այսինքն՝ ոստիկանությունն իր կատարած ապօրինությունները քողարկելու ինչ-որ գործողություն է իրականացնում։
Աբովյանի քաղաքապետի ընտրություններն անցել են օրենքի տառին համապատասխան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին և Աբովյանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակին:
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը։
Գույքահարկի ոլորտում առաջիկայում նախատեսվող փոփոխությունների «շահառուներից» մեկը լինելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր բազմաքանակ ունեցվածքով: 168.am-ը Գ.Ծառուկյանից հետաքրքրվեց՝ գույքահարկի ավելացումն ամենաշատը Ձե՞ր վրա է ազդելու:
Այն 10 հազարը, որն իբր թե նոր ստեղծված և ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, ընդամենը բլեֆ է։ Իրականում չկա նման հաշվարկ և չի էլ կարող լինել։ Դա դրվել է շրջանառության մեջ՝ ընդամենը ցույց տալու, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում նաև նոր աշխատատեղեր են ստեղծվում։
«Հերիք չէ տուգանում են, մի բան էլ միավո՞ր են հանում: Ստացվում է, որ բալային համակարգով ակտերը թանկանո՞ւմ են: Լսել եմ, որ ամրագոտի չկապելու համար ակտը 10 000 դրամ է լինելու, դա նորմա՞լ է»,- հարց բարձրացրեց մեկ այլ վարորդ:
«Հակակոռուպցիոն դատարանը դիտարկվում է՝ որպես մասնագիտացված դատարան, որը, իմ պատկերացմամբ, պետք է զբաղվի միայն այն քրեական գործերով, որոնք վերաբերում են կոռուպցիոն երևույթներին, որոնց սուբյեկտները պաշտոնատար անձինք են»:
«Նախագծով գործարանն ունի «սանիտարական զոնա», ինչը նշանակում է, որ այդ տարածքներում չի կարող լինել պտղատու ծառ, քանի որ այնտեղ փոշոտ է լինելու, մեր սանիտարական զոնան մոտավորապես 500 մետր է»։
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սոցիալապես ավելի քիչ ապահովված խավը կշահի հարուստների վճարած բարձր գույքահարկից, քանի որ նաև վճարված այդ հարկերից են սոցիալական շատ խնդիրներ լուծվում:
Վերջին շրջանում հավանաբար նկատած կլինեք, որ ինչպես՝ վարչապետը, այնպես էլ՝ կառավարության այլ պատասխանատուներ ակնհայտորեն խուսափում էին տվյալներ հայտնել Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների վերաբերյալ։ Պարզ է, որ դա հենց այնպես չէր։
«Դուք գիտեք, որ երկրի վարչապետը, բացի պաշտոնյա լինելուց, նաև քաղաքական գործիչ է, և իր ողջ գիտակից կյանքն է այդպիսին, և երբ երբեմն, թեկուզ կառավարության նիստի ժամանակ, ԱԺ-ում կամ որևէ այլ տեղ դուք վարչապետից բառապաշար եք լսում, որն ըստ ձեզ՝ կարող է չտեղավորվել պաշտոնյայի լեքսիկոնում, ապա դա դիտարկեք այն տեսանկյունից, որ նա դա ասում է՝ որպես քաղաքական գործիչ»:
ՀՀ վարչապետի հանձնարարությունն իրավապահներին՝ պայքարել բռնության կոչերի, սևազգեստ խմբերի դեմ և այդ պայքարում «թավիշը» փոխարինել «երկաթով», նոր թափ հաղորդեց ձնագնդին: Ոմանք ստեղծված իրավիճակը բնորոշում են, որ երկիրն «արյունաքամ» է լինում: Արդյո՞ք այս ամենը չի հանգեցնի նրան, որ հասարակության մեջ պառակտումը նորից չի խորանա:
Քիչ առաջ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց այն մասին, որ իրենց տղաներից երկու հոգու տուն ուղևորվելիս ոստիկանները ձերբակալել են և տարել ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին:
«Հիշեք, երբ վարչապետը խոսեց ֆեյքերի մասին, արդյունքում՝ ԱԱԾ-ն կալանավորեց մեկ անձի, որից հետո թեման փակվեց։ Նրանք էլ են երևի հասկացել, որ այս ամենը վարչապետի մոտ մոլուցք է դարձել՝ ամեն ինչի մեջ դավադիրներ փնտրելը»:
«Հարցն այն է, որ համահարթ եկամտային հարկի ներդրման բացասական հետևանքները, որոնք առաջանում են՝ սկսած սոցիալական անարդարության, մարդկանց կյանքում փոփոխություններ չլինելու, անհամաչափ տարածքային զարգացման մասով, անպայման պետք է չեզոքացվեն կամ նվազագույնի հասցվեն: Հակառակ դեպքում՝ դրանք սոցիալական դժգոհությունների տեղիք կտան, խնդրահարույց է դարձնում այդ ամբողջ ռեֆորմի իմաստը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական […]
Մեր խնդրանքին՝ թվել մի քանի նման երկրներ, Վ.Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին չեմ մտաբերում: Կարող եմ Ուկրաինայի օրինակը նշել, բայց մտավախությունս այն է, որ կասեք՝ Ուկրաինայում ներդրվել է նման համակարգ և ձախողվել է: Բայց կան երկրներ, որտեղ կա մասնագիտացված դատարանների համակարգ»:
«Չեմ կարծում, որ տարաձայնություններ կան այս հարցում։ Պարզապես երկու մեկնաբանություններում էլ Ղարաբաղյան թեմային տրվել է ավելի պակաս նշանակություն, քանի որ այն լրջորեն չի քննարկվել, ինչը նույնիսկ սպասելի էր»։